Հայտերի վերջնաժամկետը մոտենում է․ ինչ պատկեր է ձեւավորվում ընտրություններից առաջ

Ներքաղաքական

Կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են դիմել եւ գրանցման համար փաստաթղթերը ներկայացնել մինչեւ ապրիլի 23-ը։ Ըստ էության, մնացել է մոտ 10 օր, երբ վերջնականապես հայտնի կդառնա, թե որ քաղաքական ուժերն ու ինչ ձեւաչափով կմասնակցեն հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Այս պահին արդեն հայտնի է եւ անցկացված համագումարներով, նախընտրական ցուցակների հրապարակմամբ վերահաստատված, որ ընտրություններին մասնակցելու են «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, «Առաջարկ Հայաստանին» դաշինքը՝ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ, Ռեֆորմիստների կուսակցությունը, որի առաջին համարն է Վաղարշակ Հարությունյանը:

Սակայն, վերոնշյալը դեռ ամբողջովին չի արտացոլում նախընտրական պատկերը, մինչեւ ապրիլի 23-ը անակնկալների պակաս չի լինի: Շուրջ 27 կուսակցություն արդեն իսկ պաշտոնապես հայտարարել է ընտրություններին մասնակցության մասին՝ լինի առանձին, թե դաշինքով:

Նրանցից որոշներն արդեն իսկ համագումար անցկացրել են, իսկ առաջիկա օրերին ընտրություններին մասնակցելու վերաբերյալ ապրիլի 17-ին տեղի կունենա «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության համագումարը:

Ապրիլի 18-ին համագումար կանցկացնի Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կուսակցությունը (նախագահ՝ Պարույր Հայրիկյան), նույն օրը տեղի կունենա նաեւ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության (առաջնորդ՝ Վարդան Ղուկասյան), Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) (նախագահ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան), «Լուսավոր Հայաստան»-ի (նախագահ՝ Էդմոն Մարուքյան), Հայաստանի կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցության (Արմենակ Դովլաթյան) եւ «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության համագումարները։

Ապրիլի 19-ին տեղի կունենա «Ապրելու Երկիր» կուսակցության (նախագահ՝ Մանե Թանդիլյան) համագումարը, ինչպես նաեւ «Միասնական ազգային սահմանադրական» կուսակցության (ՄԱՍԿ) (նախագահ՝ Հովիկ Աղազարյան), Քրիստոնեա-ժողովրդավարական («ՔԺԿ») կուսակցության (նախագահ՝ Լեւոն Շիրինյան) եւ «Համահայկական ճակատ»-ի (առաջնորդ՝ Արշակ Կարապետյան) համագումարները:

Իսկ ապրիլի 20-ին նախատեսված է Սահմանադրական իրավունք միություն (ՍԻՄ) կուսակցության (նախագահ՝ Հայկ Բաբուխանյան), «Արժանապատիվ ուղի» կուսակցության (նախագահ՝ Հովհաննես Մարգարյան) եւ «Հանրապետություն» կուսակցության (նախագահ՝ Արամ Զ. Սարգսյան) համագումարները:

Ապրիլի 21-ին համագումարներ կանցկացնեն փաստացի Նարեկ Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որի մեջ ներառված են «Միավորված հայեր», «Նոր դարաշրջան» եւ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները: Նույն օրը համագումար են կազմակերպել Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը (ՀԺՈՂԿԿ) (նախագահ՝ Արթուր Ֆարմանյան) եւ «Ազգային առաջընթաց»-ը (նախագահ՝ Հայկ Գրիգորյան):

«Հայք» (Հայկազուններ) կուսակցության (նախագահ՝ Սամվել Կարապետյան, չշփոթել հայտնի գործարարի հետ) համագումարը տեղի կունենա ապրիլի 22-ին: Նույն օրը տեղի կունենա «Շանթ դաշինք»-ի (նախագահ՝ Շահեն Շանթի Հարությունյան) համագումարը եւ «Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ի համագումարը (Ժիրայր Սեֆիլյան):

Ապրիլի 23-ին տեղի կունենա «Արժանապատիվ ապագա» կուսակցության համագումարը (նախագահ` Լյուդմիլա Հարությունյան)։ Իսկ ապրիլի 24-ին անցկացվելու է «Երկիր Ծիրանի» կուսակցության համագումարը (նախագահ՝ Զարուհի Փոստանջյան):

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում