Թրամփը գրառում է արել «աշխարհի ամենահզոր վերագործարկման» մասին
ՄիջազգայինԴոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում գրառում է արել «աշխարհի ամենահզոր վերագործարկման» մասին։
Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ։ Այնուամենայնիվ, ենթադրելի է, որ խոսքն ամենեւին էլ միայն Իրանի հետ հնարավոր պայմանավորվածությունենրի և համաշխարհային քաղաքականության վրա դրա ազդեցության մասին չէ։ Աշխարհի մասշտաբով «ամենահզոր վերագործարկում» ասվածն իրատեսական կլինի դրանում բոլոր հիմնական ուժային կենտրոնների, այն է` ԱՄՆ-Իրան ուղղությունից զատ, նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի անմիջական ներգրավվածության դեպքում:
Շատ նման է, որ «Պոտսդամ-2»-ի գաղափարը, որի մասին խոսվում է Թրամփի իշխանության գալուց ի վեր, դառնում է միանգամայն իրատեսական:

