Լիբանանում հրադադարից զատ, սպասվում է, որ ԱՄՆ-ն Իրանի սառեցված միջոցներից 7 միլիարդ դոլարի կապասառեցնի
ՄիջազգայինԻրանական աղբյուրները սպասում են, որ վաղը Լիբանանում հրադադարի մասին հայտարարությունից զատ, ԱՄՆ-ն Իրանի սառեցված միջոցներից 7 միլիարդ դոլարի կապասառեցնի: Դրանք Իրանի պաշտոնական պահանջներն էին, որ սկսվեն բանակցույունները:
Ըստ այդմ, իրանական աղբյուրները «լիահույս են», որ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները կսկսվեն վաղը առավոտյան, հիմքում ունենալով Իրանի 10 կետից բաղկացած փաստաթուղթը:
Այլ աղբյուրների համաձայն, ԱՄՆ-ն համաձայնվել է 6 միլիարդ դոլարի ապասառեցման հետ, նաեւ, որ Կատարն եւ Հարավային Կորեան աշխատում են այդ միջոցները մի քանի օրում Իրանին փոխանցելու ուղղությամբ:

