«Times». ԵՄ-ն պատրաստ է ընդունել Թրամփի ցանկացած «պատիժ», եթե ԱՄՆ-ն չլքի ՆԱՏՕ-ն
Միջազգային«Times»-ի տվյալներով՝ ԵՄ-ն պատրաստ է ընդունել Թրամփի ցանկացած «պատիժ», եթե ԱՄՆ-ն չլքի ՆԱՏՕ-ն։
Թրամփի վարչակազմը նախատեսում է աուդիտ անցկացնել՝ որոշելու համար, թե ով պետք է պատժվի Իրանի պատերազմի ժամանակ Թրամփի նկատմամբ «անբավարար վարքագծի» համար։
Եվրոպական երկրները պատրաստ են զգալի զիջումների գնալ Թրամփին (ռազմական ծախսերի ավելացում, լրացուցիչ վճարումներ, քաղաքական փոխզիջումներ), եթե ԱՄՆ-ն չլքի ՆԱՏՕ-ն։
Թրամփը նաև քննարկում է որոշ երկրներից ամերիկյան զորքերի դուրսբերումը որպես հնարավոր միջոց։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը վերջերս Թրամփի ամենաաղմկոտ քննադատն է՝ նշելով, որ «հոգնել է» նրանից, թե ինչպես են ամերիկացի առաջնորդի գործողությունները հանգեցնում էներգետիկ ծախսերի բարձրացմանը։

