Դшնակի բազմաթիվ հարվածներ, կյանքից զրկված կինը տոկոսով փող է տվել
ՊատահարՇենգավիթ վարչական շրջանում կնոջը դանակի հարվածներով սպանելու դեպքից ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել: Տարեց կինը, ըստ նախնական վարկածի, վերոնշյալ հասցեում ապրել է թոռան հետ, վերջինիս թոռը աշխատանքի է եղել ու երբ աշխատանքից վերադարձել է տուն, հայտնաբերել է տատիկին սպանված, իսկ տունը տակնուվրա արված:
Ըստ նախանական վարկածի՝ ենթադրյալ հանցագործը կամ հանցագործները բնակարան են մտել գողությանբ նպատակով ու սպանել են կնոջը: Նախնական տեղեկությունների համաձայն, սպանված կինը տոկոսով փող է տվել մարդկանց (փոխառություն) ու չի բացառվում, որ ենթադրյալ հանցագործները այս մասին իմացել են ու ավազակային հարձակում են իրականացրել: Այս պահին ձերբակալված անձ չկա, իրավապահները օպերատիվ աշխատանքներ են իրականացնում:

