Տարօրինակ է, բայց այս անգամ Զելենսկին շտապեց համաձայնվել Պուտինի հետ
ՄիջազգայինՎլադիմիր Պուտինը Զատկի կապակցությամբ հրադադար հայտարարեց` ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի երեկոն։
Տարօրինակ է, բայց այս անգամ Զելենսկին շտապեց հետեւել Պուտինի օրինակին` հայտարարելով. «Ուկրաինան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է փոխադարձ քայլեր ձեռնարկել: Մենք առաջարկել ենք հրադադար այս տարի Զատկի տոների ընթացքում և կգործենք համապատասխանաբար: Մարդկանց անհրաժեշտ է սպառնալիքներից զերծ Զատիկ և խաղաղության ուղղությամբ իրական առաջընթաց, և Ռուսաստանը նույնպես հնարավորություն ունի խուսափելու Զատիկից հետո ռազմական գործողությունների վերսկսումից»:
Խորքային ինչ-որ բա՞ն կա, թե՞ ընդամենը Զատիկը հարգելու քայլ է: Հիշենք, որ մինչ այս էլ Ռուսաստանն ամեն տարի Զատկի առթիվ միակողմանի հրադադար է հայտարարել: Կիեւը միշտ չէ, որ դրական է արձագանքել կամ արձագանքելու դեպքում, սահմանված ժամկետում պահել հրադադարի ռեժիմը:

