Պենտագոնը նաեւ Վատիկանի դեմ ռազմական ուժ կիրառելու քողարկված սպառնալիք է հնչեցրել
ՄիջազգայինThe Free Press-ի տեղեկացմամբ, Պենտագոնը հասցրել է նաեւ սպառնալ Հռոմի պապին` հիշեցնելով Ավինյոնի պապական աթոռի պատմությունը: Արդյունքում, Պապը չեղարկեց իր այցը Միացյալ Նահանգներ։
Ըստ աղբյուրի, հունվարին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «փակ դռների հետև» կանչեց Միացյալ Նահանգներում Վատիկանի դեսպանորդ կարդինալ Քրիստոֆ Պիեռին, որտեղ նրան «կոշտ դասախոսություն» կարդացին Վաշինգտոնի ռազմական հզորության մասին։ Առիթը Հռոմի պապ Լևոն XIV-ի հունվարյան ելույթն էր, որում Պապը հայտարարեց, որ «երկխոսությունը խթանող և համաձայնության ձգտող դիվանագիտությունը փոխարինվում է ուժի վրա հիմնված դիվանագիտությամբ», և որ «պատերազմը կրկին նորաձև է, և պատերազմի եռանդը տարածվում է»։
Ներկա ամերիկացի պաշտոնյաներից մեկը հիշատակեց Ավինյոնի պապական գահակալությունը՝ 14-րդ դարի այն ժամանակաշրջանը, երբ ֆրանսիական միապետությունը պապական գահին ստիպեց Հռոմից տեղափոխվել Ավինյոն։ Վատիկանում այս պատմական հղումը մեկնաբանվեց որպես Սուրբ Աթոռի դեմ ռազմական ուժ կիրառելու քողարկված սպառնալիք։
Հաղորդագրության համաձայն, պաշտպանության նախարարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Քոլբին հանդիպման ժամանակ ասել է. «Միացյալ Նահանգներն ունեն բավարար ռազմական ուժ աշխարհում ցանկացած բան անելու համար։ Կաթոլիկ եկեղեցու համար ավելի լավ կլինի մեր կողմը բռնել»։
Միայն թե իրանական պատերազմը եկավ ապացուցելու,. որ դա այդքան էլ այդպես չէ:

