Արդեն հայտնի են այն չորս ակումբների անունները, որոնք հաստատապես հանդես կգան Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում: 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի ուղեգրեր են նվաճել «Արսենալը», «Բարսելոնան», «Բավարիան» և ՊՍՎ-ն:
Նշենք, որ Էյնդհովենը ներկայացնող ՊՍՎ-ն օրերս հռչակվել է Նիդերլանդների չեմպիոն, իսկ «Արսենալը», «Բարսելոնան» և «Բավարիան» իրենց ազգային առաջնություններում երաշխավորել են, որ մրցաշարային աղյուսակում այլևս չեն իջնի Չեմպիոնների լիգայի գոտուց:

