Ռուսասկան բանակն ակտիվորեն կիրառում է «Գերան-5» ռեակտիվ անօդաչուները (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսասկան բանակն ակտիվորեն կիրառում է «Գերան-5» ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր։ Դրանց օգտագործումը, սակայն, դեռևս սահմանափակ է արտադրության նոր կազմակերպման պատճառով, ինչը, իհարկե, նվազեցնում է էֆեկտիվությունը։ Սակայն սա ժամանակի հարց է: Փոխարենը, առավելություններից են բարձր թռիչքի արագությունը և համեմատաբար ցածր տեսանելիությունը, ինչը նվազեցնում է Ուկրաինայի զինված ուժերի շարժական ՀՕՊ խմբերի կողմից այս անօդաչուների խոցման հավանականությունը։ 5-րդ տարբերակը նախորդ «Գերանիում»–ներից տարբերվում է ինչպես իր աերոդինամիկ դիզայնով, այնպես էլ այլ բնութագրերով, այդ թվում՝ մարտագլխիկով։

