Պարոնա՛յք կառավարություն, դուք բոլորդ կատարել եք հանցագործություն. Ալավերդյան

Ներքաղաքական

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»

— Տիկին Ալավերդյան, ի՞նչ կատարվեց դպրոցական 18 տարեկան Դավիթ Մինասյանի հետ, որն ընդամենը մասնակցում էր Սուրբ Պատարագի եւ հայտնվեց եկեղեցի ներխուժած Փաշինյանի անվտանգության թիրախում:

— Դա բացահայտ սադրանք էր, որի նախաձեռնողը եղավ վարչապետը: Այդ անձնավորությունը չի գնում աղոթելու, չի գնում, հարգանքի տուրք տալու: Նա գնում է քաղաքական եւ ծառայողական ինչ-որ նպատակների համար: Պարզ երեւում է, եւ ինձ ապացուցելու ոչինչ չկա, քանի որ ապացուցել են նրանք, ովքեր քրգործ են հարուցել այդ 18- ամյա տղայի վրա, որ վերջինս իբրեւ խանգարել է պաշտոնական անձին իրականացնել քաղաքական եւ ծառայողական գործունեություն: Ի՞նչ է, քաղաքացի Փաշինյան Նիկոլը եկեղեցում գործունեություննե՞ր է մատուցում, ի՞նչ է, նա եկեղեցում ունի առանձնահատուկ առավելություն մնացածի՞ց: Իհարկե, չունի եւ, հետեւաբար, նշանակում է իմ ասածը՝ նա գնացել է սադրելու, եւ դա արել է ամենագռեհիկ կերպով, բայց իրեն ներհատուկ ձեւով, օգտագործելով արդեն ռոբոտներ դարձած ուժային կառույցների ներկայացուցիչներին: Տվյալ դեպքում, ինչ էլ իրականացվի, դա մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է:

Երկրորդ՝ «Քաղաքացիական պայամանագրի» վարքագծի կանոնագրքի կոպիտ խախտում է: Եթե հետեւեն այդ կանոնագրքի կանոններին քիչ է մնում դառնան սուրբ, մի հրաշալի բաներ են այնտեղ գրված: Բայց տարիներ շարունակ, այդ մարդն իր միջի անզուսպ ցանկությունը՝ որքան շուտ քայքայել ՀՀ-ն, արտահայտել է իր «Հայկական ժամանակ» թերթի միջոցով: Այսինքն, որեւէ մի սրբություն այդ անձնավորությունը չի ունեցել ու հիմա էլ չունի: Նա պատրաստ է գնալ ցանկացած քայլի, միայն թե իրականացնի իր դավանանքի նպատակները:
Բոլորը խոսում են, որ նա դավաճանում է: Ես նման բան չեմ ասում: Դավաճանը նա է, ով իր դավանանքին հակառակն է գնում: Նա իր դավանանքն է իրականացնում: Երբ կարդում ենք նրա գրվածքները, այնտեղ պարզ գրված է, որ կգա այն ժամանակը, երբ նա կդառնա ղեկավար ու բոլորիս հախից կգա՝ առաջին հերթին արցախցիների:

Կոչ եմ անում բոլորին հիշել՝ 2018 թվականին առաջին գործողությունները, որոնք եղել են ՔՊ-ի կողմից, եղել են Սուրբ Էջմիածնի վարչական շենքում՝ հակասոցիալական էլեմենտների խուժումը: Այնտեղ հաց ու միս իրար շպրտելով: Փաստորեն, տեղի է ունեցել ժամանակավոր զավթում Էջմիածնի շենքերից մեկում: Ինչո՞ւ են բոլորը կարծում, որ այս ամենը սկսվել է մեկ տարի առաջ: Կրկնում եմ, դա այն դավանանքն է, որի կրողն է եղել ՔՊ կոչված թիմի առաջնորդը:

Ինչ էլ տեղի ունենա, ես համոզված եմ, որ դպրոցական եղբայրների հանդեպ տեղի է ունեցել անարդարություն` իր ամբողջական տեսքով: Կարծում եմ, որ դպրոցը պետք է հստակ իրականացնի իր գործողություններն այնպես, որ այդ երիտասարդը չզրկվի ուսումից, քննություն հանձնելուց եւ այլն: Հույս ունեմ դատապաշտպանները կկարողանան այդ ամենը իրականացնել ու հույս ունեմ, որ կգտնվի որեւէ մի ատյանում իր խիղճը չկորցրած մեկը, որը դա կկարգավորի: Եթե՝ ոչ, ապա այդ տղան պետք է կոփվի եւ, ըստ երեւույթին, այս դեպքը պետք է իրենից դարձնի շատ հետեւողական պայքարող մարդ՝ արդարության համար:

«Ո՞Վ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ, ԹՈՒՐՔԻԱՆ Է ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ»

— Լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում Փաշինյանն ասաց, որ թիկնազորի պարտականությունների մեջ է մտնում անգամ հարվածելը եւ նույնիսկ եթե հարկ լինի զենքի կիրառումը: Բայց ակնհայտ էր, որ իրենց առջեւում կանգնած էր երեխա, ով զինված չէր: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

—Դուք կարդացե՞լ եք Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը:

— Այո:

— Ցավակցում եմ Ձեզ: Ես ընդհանուր առմամբ՝ այստեղից-այնտեղից տեղեկացված եմ: Վերջին խուժանական, կեղտոտ, բառապաշարով գրվածքը, այդ անձնավորությունը համարում է գրականություն: Հիմա այդ նույն չափանիշով նա ընթերցում է օրենքը: Օրենքը ասում է, որ միայն պետական ուժային կառույցներին է թույլատրվում ուժի կիրառումը, դրա համար էլ նրանք կոչվում են ուժայիններ: Սակայն, այնտեղ կարեւորագույն հոդվածներն ասում են՝ ուժի կիրառման համաչափության մասին: Հիմա, քանի որ «երկրի հակառակ կողմն» է, նա տեսնում է, որ ուժ կիրառելը տրված է ուժային կառույցներին եւ բացարձակապես հակառակ կողմից նայելով՝ նա չի տեսնում հստակ պահանջը՝ համաչափության սկզբունքը:

Մարդ կույր պետք է լինի՝ չտեսնելու համար, որ այդ թիկնապահը խախտել է համաչափության օրենքը: Եթե այդպես չլիներ, դա կնշանակեր, որ պետությունը, հանձինս իր պետական մարմինների, այդ թվում եւ ուժայինների, նրանք իրականացնում են բացեիբաց ինքնիրավչություն: Դա հստակ օրենքի հակառակ կողմն է, եւ դա համապատասխանում է այդ ֆիզիկական անձի քայլերին: Կրկնում եմ՝ կիրակի օրը նա ֆիզիկական անձ էր եւ ոչ պաշտոնատար անձ, եւ այդ անձը բոլորի նման հավասար գնացել էր եկեղեցի:

Հիմա տեսեք, ով է մեր երկրի հակառակ կողմը, դա եղել ու մնում է Թուրքիան եւ իր կողմից ստեղծած Ադրբեջանը: Հետեւապես, ես կրկին պնդում եմ, որ այս թիմը հավաքվել է մեկ-մեկ այն անձանցից, ովքեր հստակ դավանում են մեր երկրի հակառակ կողմին սպասարկելու համար: Եկեք չմոռանանք, թե երբ է ստեղծվել այսօր իշխող կուսակցությունը՝ 2015 թվականի մայիսին: Ճիշտ այն տարի, երբ ապրիլին նշվեց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ամենապղտոր գլոբալիստական կենտրոններից տեսել են, որ ազգը միասնական է մի քանի հարցերի շուրջ, ստեղծվել է այդ պղտոր նպատակներով կուսակցությունը: Ես պնդում եմ, որ 2018 թվականին իրենք եկել են պատրաստ ռազմավարական նպատակներով՝ օր առաջ կամ ամբողջական միանգամից կամ մաս-մաս Արցախը հանձնելու Ադրբեջանին եւ Հայաստանը դարձնելու Թուրքիայի եւ Ադրբեջանի կցորդը: Ես չեմ հիմնվում ինձ անհայտ փաստաթղթերի վրա, որ հանեմ ցույց տամ, ոչ՝ արդյունքներից դատելով եմ ասում: Պնդում եմ, որ այս թիմը սպասարկում է թուրք-ադրբեջանական քաղաքականությունն ու ռազմավարությունը, որի գագաթնակետն է հայերի հանդեպ ցեղասպանությունը: Ցեղասպանությունը դա անպայման չէ, որ ամբողջովին բոլորին ոչնչացնեն:

Ցանկանում եմ մի մեջբերում կատարել, որ նախկինում արտգործնախարարներից մեկը, հղելով հեռագիր մի հրամանատարի, գրել է. «Շարունակելով խաբել հայերին եւ մնացած եվրոպացիներին, մենք պետք է անշեղորեն իրականացնենք մեր գլխավոր նպատակը: Այն է՝ ոչնչացնել հայերին ոչ միայն որպես պետական ազգ, այլ նաեւ ֆիզիկապես»: Դա եղել է 1919 թվականին: Թող դե հիմա ինձ ցույց տան, որ որեւէ մի բան հիմա փոխվել է: Թուրքիան ունի երկարաշունչ ե՛ւ ռազմավարություն, ե՛ւ բավականին հմուտ գործելակերպ իր այդ մարտական գործողությունների մեջ: 500 տարի առաջ նրանք մտածել են, որ պետք է գնան Փոքր Ասիա՝ Անատոլիա, եւ ոչնչացնեն այնտեղի հայերին: Եթե չստացվի, ապա հայրենազրկեն: Ի տարբերություն Հոլոքոստի՝ հրիաներին սպանում էին եւ արդյունքում նրանք ստացել են հող, իսկ մենք կորցրել ենք հայրենիքը: Այսօր Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը, ով զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, հայրենազրկում է հայերին, ովքեր այսօր ապրում են Հայաստանում: Եվ հիմա ասում են՝ հայրենիք խոսքը մի օգտագործեք, միայն պետություն, այն էլ իրական Հայաստան: Այսինքն՝ հայրենազրկումը տեղի է ունենում պատմական առումով:

«ԻՐԵՆ ԸՆՏՐԵԼ ԵՆ ԵՎ ԱՐԴԵՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է, ԷԼ ԻՆՉՈ՞Վ Է ՎԱԽԵՑՆՈՒՄ»

— Տպավորություն է, որ քաղաքացու հետ խոսում են սպառնալիքի եւ շանտաժի լեզվով: Լրագրողներին սպառնալով, պատերազմով վախեցնելով եւ այլն: Սրան ի՞նչ կասեք:

— Իսկապես, խոսում են շանտաժի լեզվով, բայց կցանկանամ մի բանի վրա ուշադրություն դարձնենք՝ իրեն ընտրել են եւ արդեն պատերազմ է, էլ ինչո՞վ է վախեցնում: Ում հետ նա խոսում է, չե՞ն կարող իրեն ասել՝ բա մենք ձեզ ընտրել ենք եւ ստացել ենք պատերազմ: Հստակեցնենք, որ ինչպես արդեն ասացի, պատերազմի սպառնալիքը գալիս է Թուրքիայից եւ Ադրբեջանից: Եվ եթե նույնը ասում է այս կառավարության ղեկին նստած անձը, ստացվում է, որ նա ուղղակիորեն իրականացնում է թուրք-ադրբեջանական քաղաքականությունը: Այ հիմա մեզ ասում են՝ պայմանավորված ենք, եթե դուք ինձ չընտրեք, սկսվելու է պատերազմ: Մենք նրան ընտրելուց տուժելու ենք ազգովի: Եւ վերջապես մեզ կսպասի հետեւյալը՝ ինչին ազգովի արժանի ենք, դա էլ լինելու է:

Բոլոր նրանք, ովքեր ասում են, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, դա նշանակում է, որ իրենք ուղղակի ջատագովն են թուրք-ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությանը: Գիտեք, ես երբեք չեմ մեղադրել, իր ամենօրյա հացը փնտրող մարդուն եւ իրենցից ոչինչ չեմ պահանջել, սակայն մեր այն գրագետ խավը, նրանք, ովքեր իրենց կիրթ են համարում, եւ ասում են, որ չեն զբաղվում քաղաքականությամբ, ակտիվ պաշտպանում են այս վարչակազմին:

Նրանք պայմանավորված հանձնել են Արցախը եւ դա արել են վերին աստիճանի ստոր ձեւով: Հիշեցնեմ, որ մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշումը բոլոր արցախցիները եղել են ՀՀ քաղաքացիներ: Ըստ ՀՀ սահմանադրության, Հայաստանը պետք է պաշտպանի իր քաղաքացիներին, որտեղ էլ նրանք լինեն: Պարոնա՛յք կառավարություն, դուք բոլորդ կատարել եք հանցագործություն, եւ այդ ծանրագույն հանցագործությունների բոլոր հատկանիշները կան:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում