«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Հայաստանի ճանապարհներին սարսափելի վիճակ է. անտերության հետեւանքները

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ մարտի 30-ից ապրիլի 6-ը հանրապետությունում իրականացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 20426 խախտում: Այդ թվում՝ հայտնաբերվել է ոչ սթափ 400 վարորդ, առանց վարորդական իրավունքի 600 վարորդ, չամրակապված երթևեկող 4447 անձ:

Ասել, որ սրանք սարսափելի թվեր են, նշանակում է՝ ոչինչ չասել: Ընդ որում, տվյալ շաբաթը բացառություն չէ. համանման պատկեր է գրեթե միշտ: Օրինակ՝ մարտի 23-ից 30-ը պարեկների կողմից արձանագրվել է ՃԵԿ 22649 խախտում, այդ թվում՝ 424 ոչ սթափ վարորդ, առանց վարորդական իրավունքի՝ 600 վարորդ, չամրակապված՝ 4632 անձ: Մարտի 16-ից 23-ը պարեկները հայտնաբերել են ՃԵԿ 5361 խախտում, մարզերում՝ 21783 խախտում, այդ թվում՝ 410 ոչ սթափ վարորդ, առանց վարորդական իրավունքի՝ 572 վարորդ, չամրակապված 4611 անձ: Նման մտահոգիչ թվեր են նաև այլ խախտումների պարագայում՝ վարելու ընթացքում ծխելու, վարելիս հեռախոսից օգտվելու, արագության գերազանցման և այլն: Ու այդպես՝ անընդհատ, բոլոր շաբաթներին:

Եվ եթե հաշվի ենք առնում, որ այս թվերի մեջ չկան տեսահսկող սարքերով արձանագրվող խախտումները, ապա պատկերն առավել ամբողջական է դառնում: Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ հասկանալիորեն պարեկները ֆիզիկապես չեն կարող բոլոր իրավախախտներին «բռնել»: Ուրեմն, պատկերացրեք, թե իրականում ինչ քանակի խախտումների հետ գործ ունենք, որքան վարորդ է խմած նստում ղեկին, երթևեկում առանց ամրակապվելու, արագություն գերազանցում և այլն:

Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Բացի նրանից, որ, ցավոք, մեր վարորդների զգալի մասը կարգապահ չէ, ունենք նաև համակարգային խնդիր: Ոստիկանության համակարգում իրականացված «բարեփոխումները», փաստացի, էական արդյունք չեն տվել, պարեկները ֆիզիկապես չեն հասցնում լինել «ամեն տեղ», հաճախ ընդհանրապես ոչ մի տեղ չեն լինում, որովհետև զբաղված են իրենց անմիջական պարտականություններից չբխող հրամաններ կատարելով: Մյուս կողմից՝ առանձնակի վտանգ ներկայացնող խախտումների համար Հայաստանում գործող տուգանքները բավականին ցածր են:

Դժվար թե եվրոպական որևէ երկրում նման մեղմ պատիժներ գործեն, օրինակ՝ ոչ սթափ վարելու, առանց վարորդական իրավունքի վարելու և այլ խախտումների համար: Դե, երևի իրական բարեփոխումների համար ժամանակ ու «հավես» չկա. կարևորը, որ իրավապահ ամբողջ համակարգը լինի իշխող ուժի և նրա ղեկավարի հրահանգները կատարողը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան