«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Գենդեր»-ը կրկին փորձում են խցկել օրենսդրության մեջ

Ներքաղաքական

Դեռեւս մարտի 27-ին հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, որն ամփոփում է 2025 թ. ընթացքում մարդու իրավունքների եւ ազատությունների իրավիճակը, ինչպես նաեւ պաշտպանի գործունեությունը։ Պաշտպանն անդրադարձել է նաեւ ԼԳԲՏ+ անձանց իրավունքների իրավիճակին` հիմնվելով իր կողմից արձանագրված տվյալների վրա, ինչպես նաեւ` անդրադառնալով «Փինք Արմենիա» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից փոխանցված տվյալներին։

Վերլուծված տվյալները ՄԻՊ-ը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է օրենսդրությամբ հստակ ամրագրել «սեռական կողմնորոշումը» եւ «գենդերային ինքնությունը» որպես պաշտպանվող հատկանիշներ՝ ներառելով դրանք խտրականության, ատելության խոսքի եւ ատելության հիմքով հանցագործությունների կարգավորումներում։ Այո՛, կամաց-կամաց «գենդեր»-ը կրկին բերում են քաղաքական օրակարգ՝ որպես Եվրամիության գիրկը նետվող իշխանության հավատարմության հավաստիք, որ արեւմտյան բոլոր այլասերություններն ընդունելու են, եթե միայն վերընտրվեն ու ԵՄ-ի դռան շեմին գոնե տեղ տան իրենց:

Ի դեպ, ըստ ՄԻՊ-ի տարեկան հաղորդման անհրաժեշտ է նաեւ «կազմակերպել շարունակական հանրային իրազեկման արշավներ՝ ուղղված կարծրատիպերի հաղթահարմանը եւ հանդուրժողականության խթանմանը»: Հավանաբար, ասենք՝ գեյ շքերթներ: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է «ապահովել իրավապահ մարմինների, դատավորների, բուժաշխատողների եւ այլ մասնագետների համար համակարգված վերապատրաստումներ՝ ձեւավորելու ոչ խտրական եւ զգայուն մոտեցումներ»: Էլի, փառք Աստծո, որ միանգամից մերձեցման երեկոներ մտադիր չեն իրականացնել: Հաջորդ կետում էլ նշված է, որ պետք է «մշակել ոլորտային ուղեցույցներ եւ գործիքներ ԼԳԲՏ+ անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար»: Սա էլ թողնենք մեր ընթերցողների վառ երեւակայությանը: Իսկ մեզ մնում է ավելացնել՝ ողբամ զքեզ Հայոց աշխարհ…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան