Իրանն արագորեն վերածվում է համաշխարհային ուժի չորրորդ կենտրոնի

Միջազգային

Գ­նա­հա­տում­նե­րը, որ վեր­ջին օ­րե­րին գա­լիս են ա­մե­րիկ­յան փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րից, հու­շում են եւս մեկ կա­րե­ւո­րա­գույն գոր­ծո­նի մա­սին, ո­րը դրված է ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի ի­րա­կան պատ­ճառ­նե­րի հիմ­քում: Ու ա­ռաջ ընկ­նե­լով` ֆիք­սենք. խոս­քը գոր­ծո­նի մա­սին է, որն ա­մե­նաու­ղիղ կեր­պով ազ­դե­լու է նաեւ մեր տա­րա­ծաշր­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի վրա, ու ան­կախ այն բա­նից, թե մեր տա­րա­ծաշր­ջա­նի ա­ռան­ձին երկր­ներն ինչ ի­րա­կան ցան­կութ­յուն­ներ ու­նեն:

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴՈԼԱՐԻ ՀԵԳԵՄՈՆԻԱՅԻ ՀԱՄԱՐ Է

Այս­պես, ար­դեն ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք ա­մե­րիկ­յան հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ եւ լրագ­րող Թա­քեր Կառլ­սո­նի տե­սա­կետն այն մա­սին, որ այս պա­հին ի­րա­նա­կան պա­տե­րազ­մում. «Դուք տես­նում եք հա­մաշ­խար­հա­յին ա­մե­րիկ­յան կայս­րութ­յան, միաբ­ե­ւեռ աշ­խար­հի վեր­ջը»: Ա­վե­լի կոնկ­րետ, այն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ուղղ­վա­ծութ­յան, ո­րը կյան­քի կոչ­վեց Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տի արդ­յունք­նե­րի հի­ման վրա, թեեւ դրա ա­ռա­ջին հի­մնա­քա­րե­րը դրվել էին դեռ Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տից հե­տո: Այդ թվում, խոսքն այն ար­ժե­հա­մա­կար­գի մա­սին է, ո­րի վրա կա­ռուց­ված էր այդ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մո­դե­լը: «Եվ դուք տես­նում եք ա­մե­րիկ­յան բո­ղո­քա­կան քրիս­տո­նեութ­յան վեր­ջը, ո­րը այս աշ­խար­հի պատ­մութ­յան ա­մե­նա­մեծ եւ­ ա­մե­նադ­րա­կան ու­ժե­րից մեկն էր, ան­կախ նրա­նից, թե ինչ դար­ձավ այն Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո, եւ այժմ լիո­վին ան­ճա­նա­չե­լի է»:

­Խոս­քը, ըստ էութ­յան, անգ­լո­սաք­սո­նիզ­մի, եւ, վեր­ջին հաշ­վով, դո­լա­րի հա­մաշ­խար­հա­յին տի­րա­պե­տութ­յան մա­սին է: Դո­լա­րի հա­մաշ­խար­հա­յին տի­րա­պե­տութ­յու­նը եւ դրա հիմ­նաս­յու­նե­րից մե­կը հան­դի­սա­ցող «նավ­թա­դո­լար» հաս­կա­ցութ­յու­նը պահ­պա­նե­լու հա­մար պետք է նախ ծնկի բե­րել Ի­րա­նին, ա­պա` Չի­նաս­տա­նին, ո­րից հե­տո Ռու­սաս­տա­նը, իր 5–6 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­նե­րով ան­գամ դի­մադ­րե­լու քիչ շան­սեր կու­նե­նա: Ի­մաս­տը վա­ղուց է ակն­հայտ. դո­լա­րի ֆի­զի­կա­կան ծա­վալ­նե­րի ա­վե­լա­ցումն ու ԱՄՆ­–ի տնտե­սա­կան դիր­քե­րի թու­լա­ցու­մը հան­գեց­րել են ա­մե­րիկ­յան ար­ժույ­թի տնտե­սա­կան շա­րու­նա­կա­կան թու­լաց­ման, ո­րը բե­րում է նաեւ ինչ­պես դո­լա­րի, այն­պես էլ, որ­պես ան­խու­սա­փե­լի հե­տե­ւանք, ԱՄՆ­–ի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րի թու­լաց­ման: Մաս­նա­վո­րա­պես այն, որ հա­մաշ­խար­հա­յին պա­հուստ­նե­րում, ինչ­պես նաեւ հա­մաշ­խար­հա­յին ա­ռեւտ­րում դո­լա­րի ծա­վա­լը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն նվա­զում է եւ ներ­կա­յումս ցու­ցա­բե­րում է պատ­մա­կան նվա­զա­գույն ցու­ցա­նիշ­ներ, աս­վա­ծի ա­պա­ցույցն է: Հե­տե­ւան­քը ինֆլ­յա­ցիան է, ոս­կու ար­ժե­քի թռիչ­քա­յին ա­ճը, ո­րը դար­ձել է կա­տա­լի­զա­տոր` էլ ա­վե­լի ա­րա­գաց­նե­լով դո­լա­րի թու­լա­ցու­մը: Իսկ ա­ռանց հե­գե­մոն դո­լա­րի, հաս­կա­նա­լի է, որ ԱՄՆ–ն նաեւ իր քա­ղա­քա­կան հե­գե­մո­նիան պա­հե­լու շան­սեր պար­զա­պես չու­նի:

Ու հի­մա, հա­սել են այն «ան­դառ­նա­լիութ­յան կե­տին», որ ա­ռանց կտրուկ քայ­լե­րի նշված դի­նա­մի­կան ոչ թե փո­խել այ­լեւս հնա­րա­վոր չի լի­նե­լու, այլ այդ ա­մե­նը կա­րող է մտնել ան­կա­ռա­վա­րե­լիութ­յան կամ գո­նե` շատ վատ կա­ռա­վա­րե­լիութ­յան փուլ: Ու որ­պես նման կտրուկ քայ­լե­րի ա­ռա­ջին փուլ, պետք է հա­մաշ­խար­հա­յին է­ներ­գա­ռե­սուրս­նե­րի հիմ­նա­կան մա­սը վերց­նել ԱՄՆ­–ի վե­րահս­կո­ղութ­յան տակ, ո­րը կդառ­նա ծանր հար­ված ինչ­պես չինա­կան, այն­պես էլ մյուս մրցակ­ցի` եվ­րո­պա­կան տնտե­սութ­յան հա­մար: Ս­կիզ­բը Վե­նե­սո­ւե­լան էր, եւ դրա­նից հե­տո հա­սավ Ի­րա­նի հեր­թը:

Ա­հա այս ֆո­նին բա­ցատ­րութ­յուն­նե­րը, թե Նե­թան­յա­հուն խա­բեց Թ­րամ­փին, ինչ միա­միտ մարդ է ԱՄՆ նա­խա­գա­հը, ա­մե­րիկ­յան գլո­բա­լիստ­նե­րը դեմ են գնում Թ­րամ­փի քա­ղա­քա­կա­նութ­յա­նը եւ այլն, շատ թույլ են: Թ­րամփն ա­նում է այն, ին­չի հա­մար ե­կել է Ս­պի­տակ տուն. նրա գոր­ծը կոշտ մե­թոդ­նե­րով, ան­գամ պա­տե­րազմ­նե­րի գնով, Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի վտանգն աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով, դո­լա­րի հե­գե­մո­նիան պա­հելն է: Այն նույն դո­լա­րի, ո­րը, չմո­ռա­նանք, տպագ­րում են ա­մե­րիկ­յան այդ գլո­բա­լիստ­նե­րի ա­մե­նա­վե­րին տե­րե­րը: Այս ֆո­նին, ի­հար­կե, կո­պիտ սխալ կլի­ներ մտա­ծել, թե նրանց կող­մից Թ­րամ­փի ի­րա­նա­կան ար­շա­վը ար­տոն­ված չէր:

Խն­դի­րը միայն այն է, որ ար­շա­վի հա­ջո­ղութ­յու­նը ե­րաշ­խա­վոր­ված կա­րող էր լի­նել միայն կայ­ծակ­նա­յին հաղ­թա­նա­կի դեպ­քում: Հենց դա է, որ չստաց­վեց, ու հի­մա ի հայտ են գա­լիս գոր­ծոն­ներ, ո­րոնք կաս­կա­ծի տակ են դրել նաեւ վերջ­նա­կան հաղ­թա­նա­կը: Այդ թվում` բարձր տեխ­նո­լո­գիա­կան զենք–­զի­նամ­թեր­քի պա­կաս, պա­շար­ներն ա­րա­գո­րեն լրաց­նե­լու անհ­նա­րի­նութ­յուն, ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յի բարձր ռիս­կայ­նութ­յուն եւ այլն: Կա նաեւ մի­ջու­կա­յին զեն­քի տար­բե­րա­կը, սա­կայն Թ­րամ­փի խնդի­րը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի է­ներ­գա­ռե­սուրս­նե­րի լիա­կա­տար վե­րահս­կո­ղութ­յունն է, այլ ոչ թե դրանք ոչն­չաց­նե­լը` տա­րա­ծաշր­ջա­նը եր­կար տաս­նամ­յակ­նե­րով «մի­ջու­կա­յին գե­րեզ­մա­նոց» դարձ­նե­լով: Ու ե­թե չկա ա­րագ հաղ­թա­նակ, ա­պա դա էլ մաս­նա­վո­րա­պես Կառլ­սո­նի հա­մար հիմք է նման գնա­հատ­ման հա­մար` «հա­մաշ­խար­հա­յին ա­մե­րիկ­յան կայս­րութ­յան, միաբ­ե­ւեռ աշ­խար­հի վեր­ջը»: 

ԻՐԱՆԸ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՇԱՆՍ ՍՏԱՑԱՎ

Ս­խալ չհաս­կա­նա­նք. խոս­քը «ա­մե­րիկ­յան կայ­ս­րութ­յան» վեր­ջի մա­սին չէ կամ նույ­նիսկ, որ դո­լարն առ­հա­սա­րակ կվե­րա­նա երկ­րի ե­րե­սից: Խոս­քը «հա­մաշ­խար­հա­յին ա­մե­րիկ­յան կայս­րութ­յան» մա­սին է, ո­րից հե­տո, մեկ է, ԱՄՆ–ն է­լի կմնա գեր­տե­րութ­յան կար­գա­վի­ճա­կում: Բայց ար­դեն, որ­պես գեր­տե­րութ­յուն­նե­րից կամ հա­մաշ­խար­հա­յին բե­ւեռ­նե­րից մե­կի` մի քա­նի­սին հա­վա­սար:

Այն, որ ի­րա­վի­ճա­կը մտել է հենց այդ փուլ, պնդում է ոչ միայն Կառլ­սոնն ու նման մի շարք այլ փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­ներ, այլ նաեւ գլո­բա­լիս­տա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան: Ընդ ո­րում, մատ­նան­շե­լով նաեւ այն հնա­րա­վոր հիմ­նա­կան դե­րա­կա­տար­նե­րին, ո­րոնք այս ա­մե­նից հե­տո կմնան ա­ռա­ջին պլա­նում: Օ­րի­նակ, The Wall Street Journal–ի գնա­հատ­մամբ, պա­տե­րազ­մը նաեւ Ի­րա­նին վե­րա­ծում է հա­մաշ­խար­հա­յին տե­րութ­յան։ Ըստ այդմ, թեեւ վեր­ջին տա­րի­նե­րին հա­մաշ­խար­հա­յին կար­գը տե­ղա­շարժ­վել է դե­պի ու­ժի ե­րեք կենտ­րոն­ներ՝ ԱՄՆ, Չի­նաս­տան եւ Ռու­սաս­տան, բայց ա­հա այս պա­տե­րազ­մի արդ­յուն­քում Ի­րանն ա­րա­գո­րեն դառ­նում է չոր­րոր­դը: Իսկ նրա այդ նո­րա­հայտ ու­ժը բխում է հա­մաշ­խար­հա­յին տնտե­սութ­յան ա­մե­նա­կար­եւոր է­ներ­գե­տիկ հան­գույ­ցի՝ Հոր­մու­զի նե­ղու­ցի նկատ­մամբ նրա վե­րահս­կո­ղութ­յու­նից։ «Ժա­մա­նա­կա­կից տնտե­սութ­յու­նը կա­րիք ու­նի ոչ միայն նավ­թի. այն կա­րիք ու­նի ժա­մա­նա­կին, լայ­նա­ծա­վալ եւ կան­խա­տե­սե­լի մա­տա­կա­րար­ման՝ հաշ­վի առ­նե­լով ռիս­կե­րը։ Երբ այս հու­սա­լիութ­յու­նը վտանգ­վում է, ա­պա­հո­վագ­րա­կան շու­կա­նե­րը սեղմ­վում են, եւ բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի սա­կագ­նե­րը կտրուկ ա­ճում են: Մակ­րո­նը փաս­տա­ցի հաս­տա­տեց սա անց­յալ հինգ­շաբ­թի՝ հայ­տա­րա­րե­լով, որ Հոր­մու­զի նե­ղու­ցի ու­ժով բա­ցու­մը «ա­նի­րա­տե­սա­կան» է, եւ­ որ «դա կա­րող է ար­վել միայն Ի­րա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յամբ»։

­Զու­գա­հեռ, նույն բանն է պնդում նաեւ The New York Times-ը. «Վեր­ջին տա­րի­նե­րին հա­մաշ­խար­հա­յին կար­գը շարժ­վում էր դե­պի ե­ռաբ­եւեռ հա­մա­կարգ՝ Միաց­յալ Նա­հանգ­ներ, Չի­նաս­տան եւ Ռու­սաս­տան, սա­կայն այս են­թադ­րութ­յունն այլեւս վա­վեր չէ: Ա­րա­գո­րեն ի հայտ է գա­լիս հա­մաշ­խար­հա­յին ու­ժի չոր­րորդ կենտ­րոնը՝ Ի­րա­նը: Մի­ջազ­գա­յին հա­մա­կարգն այժմ Ի­րա­նը կդի­տար­կի որ­պես հա­մաշ­խար­հա­յին ու­ժի չոր­րորդ բեւեռ: Այս պա­տե­րազ­մը շրջա­դար­ձա­յին կետ է, ո­րը կա­րող է ան­դառ­նա­լիո­րեն փո­խել հա­մաշ­խար­հա­յին կար­գը»:

­Մեկ նյո­ւանս, սա­կայն, ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րը «մո­ռա­նում» են. իսկ ի՞նչ կլի­նի, ե­թե ի­րենց ներ­կա­յաց­րած չորս հա­մաշ­խար­հա­յին բե­ւեռ­նե­րից ե­րե­քը` Ռու­սաս­տա­նը, Չի­նաս­տա­նը եւ Ի­րա­նը գոր­ծեն հա­մա­տեղ: Մո­տա­վո­րա­պես այն, ին­չ հի­մա տե­ղի է ու­նե­նում ի­րա­նա­կան պա­տե­րազ­մում եւ առ­հա­սա­րակ:

ԱՄՆ–Ն ՓԱԿՈՒՂՈՒՑ ԵԼՔ ԿԳՏՆԻ՞

Այս պա­հին ա­մեն ինչ մտել է վերջ­նա­կան փուլ, կախ­ված հար­ցի հետ, թե ինչ է պատ­րաստ­վում ա­նել ԱՄՆ–ն Ի­րա­նում: Պա­տե­րազմն ակն­հայ­տո­րեն մտել է փա­կու­ղի, ո­րը միան­շա­նակ ա­մե­րի­կա­–իս­րա­յե­լա­կան կոա­լի­ցիա­յի օգ­տին չէ: Այ­սինքն, շա­րու­նա­կում են ինչ­–որ հար­ված­ներ հասց­նել, որն ար­դեն ի­րա­վի­ճակ չի կա­րող փո­խել: Ընդ ո­րում, սպա­ռե­լով տեխ­նո­լո­գիա­կան զի­նամ­թեր­քի վեր­ջին պա­շար­նե­րը, եւ մի քա­նի շա­բա­թից հար­ված­նե­րի, ինչ­պես նաեւ պաշտ­պա­նա­կան մի­ջոց­նե­րի ին­տեն­սի­վութ­յու­նը կնվա­զի կրի­տի­կա­կան մա­կար­դա­կից էլ ցածր: Ի­րանն էլ իր հեր­թին է հար­վա­ծում, ճիշտ է, նախ­նա­կան ծա­վալ­նե­րով, սա­կայն սա էլ է բա­վա­րար ընդ­հա­նուր լար­վա­ծութ­յու­նը պա­հե­լու հա­մար: Բայց ի­րա­վի­ճա­կը Թեհ­րա­նի օգ­տին է, քա­նի որ կա­րո­ղա­նում է փակ պա­հել Հոր­մու­զի նե­ղու­ցը, ո­րի հաշ­վին մի կող­մից` շատ մեծ ե­կա­մուտ­ներ է ստա­նում, մյուս կող­մից` սա խո­րաց­նում է գլո­բալ ճգնա­ժա­մը: Իսկ ա­հա ԱՄՆ–ն ե­րեկ հայ­տա­րա­րեց նավ­թի ռազ­մա­վա­րա­կան պա­շար­նե­րի օգ­տա­գործ­ման մա­սին. դեռ փոր­ձում է գո­նե այս մա­կար­դա­կի վրա պա­հել հա­մաշ­խար­հա­յին գնե­րը, սա­կայն ժա­մա­նա­կը, ի­հար­կե, Վա­շինգ­տո­նի օգ­տին չէ:

­Պետք է հստակ քայլ կա­տա­րել. նոր հար­ձա­կում, այդ թվում` ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա: Կամ պայ­մա­նա­վոր­վել Ի­րա­նի հետ: Ար­դեն լրա­ցավ Թ­րամ­փի վեր­ջին վեր­ջնագ­րի ժամ­կե­տը, թե դա ինչ կփո­խի, կտես­նենք, ա­ռաջ չընկ­նենք: Բայց փաս­տը, որ, կրկնենք, Թ­րամ­փը ո­րո­շեց բա­ցել նավ­թի ռազ­մա­վա­րա­կան պա­հեստ­նե­րը, խո­սում է այն մա­սին, որ Հոր­մու­զի նե­ղու­ցը բա­ցե­լու հույ­սեր դեռ չկան:

Ս­րա­նից զատ էլ, Կոնգ­րե­սում շրջա­նա­ռութ­յան մեջ մտավ ԱՄՆ պա­տե­րազ­մի նա­խա­րա­րին իմ­պիչ­մենտ հայ­տա­րա­րե­լու գոր­ծըն­թա­ցը: Փիթ Հեգ­սե­թին մե­ղադ­րում են «Ի­րա­նի դեմ ագ­րե­սիա­յի ա­նօ­րի­նա­կան պա­տե­րազ­մի», դրա­նով` «ԱՄՆ Սահ­մա­նադ­րութ­յան կո­պիտ խախտ­ման»,
«ա­մե­րի­կա­ցի զին­վոր­նե­րի կյան­քին սպառ­նա­ցող վտանգ­ներ ա­ռաջ բե­րե­լու», «քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց դեմ ուղղ­ված ուղ­ղա­կի ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի, այդ թվում՝ Մի­նա­բի աղ­ջիկ­նե­րի դպրո­ցի ռմբա­կո­ծութ­յան» մեջ եւ այլն: Եվ այն, որ այս ա­մե­նը Հեգ­սե­թից էլ ա­ռաջ վե­րա­բե­րում է Թ­րամ­փին, դա եւս հաս­կա­նա­լի է: Այ­սինքն, շատ ա­րագ հա­ջո­ղութ­յան չհաս­նե­լու կամ գո­նե պա­տե­րազ­մը քիչ թե շատ ըն­դու­նե­լի պայ­ման­նե­րով չկանգ­նեց­նե­լու դեպ­քում Հեգ­սե­թին, թե­րեւս, առ­ֆա­ջի­նը կզո­հա­բե­րեն` զո­հա­դա­նա­կը կա­խե­լով Թ­րամ­փի գլխին:

­Մի խոս­քով, ե­թե ան­գամ Թ­րամ­փի հայ­տա­րա­րած չա­փա­զանց ծանր հար­վա­ծը տե­ղի ու­նե­նա, քիչ հա­վա­նա­կան է, որ դա Ի­րա­նին ծնկի կբե­րի: Այս դեպ­քում ար­դեն Թ­րամ­փին ե­րե­ւի կմնա հա­մա­ձայն­վել այն 10 տո­կոսա­նոց պայ­մա­նագ­րի հետ, ո­րը նա­խօ­րեին Թեհ­րա­նը միջ­նորդ­նե­րի մի­ջո­ցով փո­խան­ցեց Վա­շինգ­տո­նին: Ու այդ փաս­տա­թուղթն էլ կվե­րած­վի Ի­րա­նի հա­մար ռեալ հա­մաշ­խար­հա­յին ուժ դառ­նա­լու տոմ­սի: Այ­լընտ­րանքն այն է, որ ԱՄՆ–ն շատ ա­րագ գտնի Ի­րա­նին ծնկի բե­րե­լու մի­ջո­ցը: Մի­գու­ցե նման տար­բե­րակ կա, սա­կայն մնում է ան­տե­սա­նե­լի:

Հրապարակումը հանձնվել է տպագրության մինչ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ երկշաբաթյա զինադադարի հաստատումը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում