Դավաճանները հայտնվելու են զնդաններում, շատ շուտով կգա ժամանակը. Մարդոյան

Հանդիպում

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավոր, աշխարհազորային գնդի լեգենդար հրամանատար ԱՐՄԵՆ (ՍԱՄՎԵԼ) ՄԱՐԴՈՅԱՆԸ փակագծեր բացեց այն ուժերի մասին, որոնք, ըստ նրա, փորձում են քայքայել Հայաստանը ներսից։ Այս մասին նա բարձրաձայնեց Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման 12-ամյակին նվիրված «Հայաստանը եւ Ղրիմը Ուկրաինայի եւ Մերձավոր Արեւելքի պատերազմների դիտանկյունում» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ, որն օրերս կազմակերպել էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը, «Ղրիմի բարեկամների» հայկական ակումբը եւ Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորումը։

Համաժողովի թեման շատ արդիական է։ Սա նախ զուգահեռ է այն իրադարձությունների միջեւ, որոնք տեղի են ունենում Ղրիմում, Ուկրաինայում, Ռուսաստանի Դաշնության պատմական տարածքներում եւ Իրանի շուրջ։ Այս ամենն ունի նույն սկզբնաղբյուրը եւ ավելի ու ավելի է վերաբերում Ռուսաստանին։ Եվ երկրորդ՝ կապված է մեծ ռեսուրսների հետ, որոնք օրեցօր, տարեցտարի նվազում են Երկիր մոլորակի վրա։ Այս առումով ամեն ինչ պարզ է։ Անձամբ ինձ համար թշնամին նույնն է, եւ նա նստած է օվկիանոսից այն կողմ, նրա աջակիցներն էլ եվրոպական պետություններն են: Սա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլեւ հայ ազգին, որոնց խաբում են, մոլորեցնում, բայց մարդկանց մեջ ստեղծում են այն տպավորությունը, թե իրենք օգնում են եւ այլն։

Ասել եմ եւ կշարունակեմ ասել՝ մեր ազգի եւ Հայաստանի դեմ, անկախ իրենց խոստումներից եւ ստեղծած տպավորությունից, հանդես են գալիս Միացյալ Նահանգները եւ եվրոպական պետությունները։ Դրա վառ օրինակը 44-օրյա պատերազմն է եւ դրանից հետո տեղի ունեցածը, որն իմ ազգի հանդեպ ցեղասպանություն էր: Այն ազգի, որին զրկեցին հայրենիքից։ Եվ ոչ մի Թրամփիկ, առավել եւս ֆրանսիացիները, պատասխանատվություն չեն կրում դրա համար։ Ոչ ոք անգամ խոսք չասաց, որ տեղի է ունենում հայ ազգի ցեղասպանություն։ Իհարկե, դրա համար մասամբ մեղավոր են նաեւ նրանք, որոնք ընտրել է այս ճանապարհը։ Նրանք, ովքեր նախընտրեցին ավելի շատ հաց ու հարմարավետություն, քան մեր գաղափարախոսությունն ու ինքնությունն է:

Ահա թե ինչու հասանք այս հանգրվանին, որ ամաչում ենք այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանում՝ սկսած մեր կաթողիկոսի եւ հոգեւորականության հետապնդումներից: Այս մասին մենք բարձրաձայնում էինք դեռ 6-7 տարի առաջ, երբ իշխանության եկան այն մարդիկ, որոնք մեզ համար ամենեւին էլ ընկերներ չեն։ Մենք ասում էինք, որ նրանք ունեն 5-6 կետ, որոնք իրենց տերերը պահանջում են կյանքի կոչել։ Այն էր՝ Արցախի հանձնումը, Հայոց ցեղասպանության մերժումը, Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների հետապնդումը: Այն արժեքները, որոնք մեզ համար ջահի պես են եղել եւ մեզ լույս են տվել՝ առաջնորդելով, ցավոք, հիմա փլուզվում է: Վառ օրինակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի քանդումը՝ վերանորոգման անվան տակ, Արարատ լեռան հեռացնելը գերբից, հայ հոգեւորականներին հեռացնելը ղեկավար դիրքերից, էլ չասենք, որ «Արցախ» բառը մնացել է ոմանց կոկորդին, արգելում են արտասանել անգամ:

Ինձ ամոթ է խոստովանել, որ ես նույն ազգությունն եմ կրում, ինչ Հայաստանի ղեկավարությունը։ Շատ բան է կուտակվել ասելու, բայց ամաչում եմ եթերով խոսել, որովհետեւ չեմ կարող այս մասին քաղաքակիրթ բառապաշարով արտահայտվել, կստացվի ոչ պատշաճ։ Բայց ես հոգով, ամբողջ սրտով ձեզ հետ եմ: Գիտեմ, որ այսօր ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ Հայաստանում այնպիսի իրավիճակում են, որ եթե ինչ-որ բան այն չասեն, կարող է վտանգավոր լինել իրենց համար: Բայց, չնայած այս ամենի՝ մարդիկ չեն լռում եւ կեցցեն նրանք:

Շատ շուտով կգա ժամանակը՝ դա կլինի հունիս ամիսը, երբ դավաճանները կգտնեն իրենց զնդաններն ու կբացահայտվեն, հայ ազգը նրանց կնայի որպես մարդկանց, որոնք վաճառել են մեր հողը։ Եվ պատասխանատվություն կրելու են նաեւ նրանք, ովքեր ընտրել են նրանց։ Դա շատ փոքր թիվ է։ Այն, թե նրանք մեծամասնություն են, պարզապես պատրանք է։ Ես վստահ եմ՝ նախորդ ընտրություններում իբրեւ հաղթել են, որովհետեւ մի խումբ մարդիկ են գրիչով որոշել, թե քանի տոկոս ձայն է ստացել այս կամ այն ուժը: Բայց նոր ընտրություններ կլինեն, եւ իրավիճակը կշտկվի:

Հավատացե՛ք ինձ, չի կարող այնպես լինել, որ մենք՝ հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդը, որը աշխարհում առաջինն է պետական մակարդակով ընդունել քրիստոնեությունը, որը կարողացել է պահպանել իր պատմությունը, լեզուն ու գրությունը՝ մեր հոգեւորականների շնորհիվ, այսօր ինքներս սկսենք հետապնդել այդ ամենը։ Սա հակասում է բնությանը, հակասում է նրա օրենքներին։ Այդ իսկ պատճառով կգա ժամանակ, երբ մենք վերջ կդնենք այս ամենին: Ձեր եւ մեր ջանքերի շնորհիվ մենք շարունակելու ենք աշխատել եւ տարածել այս գաղափարները, որպեսզի դա տեղի ունենա։ Սա է այն թեման, որն այսօր պետք է լինի յուրաքանչյուր հայի հոգում եւ աշխատասեղանին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում