Թրամփը չի կարողանում Իսրայելի քայլերը վերահսկել
ՄիջազգայինԸստ «Երուսաղեմ Փոստ»-ի՝ Լիբանանի տարբեր վայրերում մեկ րոպեում 50 իսրայելական կործանիչներ 160 ռումբ են նետել։
Չունենալով ճշգրիտ տեղեկատվություն «Հեզբոլլահ»-ի առաջնորդների և հրամանատարների գտնվելու վայրի մասին, բազմաթիվ թիրախների վրա կիրառվում է զանգվածային հարվածների մարտավարությունը: Հարված է հասցվել 10-15 վայրերի, որտեղ կարող էին գտնվել առաջնորդները: Մասնավորապես, փորձել են սպանել «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմին։
Փոխարենը զանգվածային հարվածներից 300-ից ավելի լիբանանցիներ նահատակվել են։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Ռեզաին արձանագքելով` նշել է
«Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիայից հետո Հորմուզի նեղուցը բացելու բոլոր ծրագրերը պետք է անհապաղ դադարեցվեն մինչև Լիբանանի հրադադարի համաձայնագրում ներառվելու երաշխիքներ ստանալը։ Մեր եղբայրները «Հեզբոլլահ»-ից կռվել են մեզ հետ միասին, իրենց կյանքը զոհաբերել են գործի համար և բավականաչափ ճնշումների ու դժվարությունների են դիմացել։ Կամ հրադադար կլինի բոլոր ճակատներում, կամ ընդհանրապես հրադադար չի լինի»։
Այս իրավիճակը եւս մեկ անգամ հաստատում է, որ Նեթանյհուն ոչ մի կերպ չի ցանկանում պատերազմը կանգնեցնել: Նաեւ, որ գոնե այս պահին Թրամփը չի կարողանում Իսրայելի քայլերը վերահսկել:

