ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ 9 ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ
ՍպորտԲրազիլիայի Ֆոս դու Իգուաս քաղաքում ապրիլի 20֊26֊ը կկայանա Բռնցքամարտի Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը։ Մրցաշարում հանդես է գալու նաև Հայաստանի հավաքականը։ Կանանց թիմում ընդգրկված են Անուշ Գրիգորյանը 51 կգ և Էլիդա Քոչարյանը 65 կգ։ Տղամարդկանց պայքարում ելույթ կունենան Ռուդոլֆ Գարբոյանը 50 կգ, Ժիրայր Սարգսյանը 55 կգ, Արթուր Բազեյանը 60 կգ, Արթուր Սահակյանը 65 կգ, Արարատ Հարությունյանը 70 կգ, Նարեկ Մանասյանը 90 կգ, Դավիթ Չալոյանը +90 կգ ։Հավաքականը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում, մրցավայր կմեկնեն ապրիլի 17֊ին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

