Որ նախարարություններն են հասարակական հիմունքներով օգտվում ԼԳԲՏ+ համայնքի խորհուրդներից

Ներքաղաքական

Հայաստանյան առկա իրողությունները նոր հարցեր են առաջացնում պետական կառավարման համակարգի ինքնուրույնության, որոշումների թափանցիկության եւ արտաքին ազդեցությունների վերաբերյալ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների կողմից ֆինանսավորվող «Փինք Արմենիա» ԼԳԲՏ-ական կազմակերպության ընդգրկմանը մի շարք նախարարություններին կից հասարակական խորհուրդներում։

Նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում՝ նախարարներին եւ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին կից հասարակական խորհուրդների ձեւավորման եւ աշխատակարգի վերաբերյալ, ըստ որի՝ մինչեւ տարեվերջ նախարարությունները պարտավորվեցին ձեւավորել խորհուրդների նոր կազմեր։ Նախարարությունների հայտարարություններում դիմող կազմակերպությունների եւ անհատ փորձագետների համար սահմանվել էին որոշակի չափանիշներ, ինչպիսիք են՝ մասնագիտական աշխատանքային փորձը, իրականացված ծրագրերը եւ համագործակցության շրջանակը։ 

Արդյունքում՝ «Փինք Արմենիա»-ի ներկայացուցիչներն այլեւս ընդգրկված են հետևյալ նախարարներին կից հասարակական խորհուրդներում՝ Արդարադատության նախարարություն, Ներքին գործերի նախարարություն, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն: Ըստ նույն կազմակերպության պաշտոնական տեղեկատվության՝ միակ գերատեսչությունը, որը մերժել է իրենց դիմումը, եղել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Ինչ խոսք, հանուն արդարության պետք է նշենք, որ՝ ի պատիվ նախարար Ժաննա Անդրեասյանի: 

«Փինք Արմենիա» կազմակերպության ներկայացուցիչների ներգրավումը միանգամից չորս առանցքային նախարարությունների խորհրդատվական մարմիններում, ինքնին կարող էր «ժողովրդավարության բաստիոն» հռչակված «Նիկոլստանում» դիտվել որպես քաղաքացիական հասարակության ներգրավման օրինակ, եթե այն չտեղավորվեր ավելի լայն՝ տարիներով ձեւավորված ազդեցության շղթայի մեջ։ Այս պարագայում, սակայն, ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ոչ թե պարզապես ՀԿ-ների մասնակցության, այլ կոնկրետ ուղղվածություն ունեցող կառույցների համակարգային ներթափանցման հետ պետական որոշումների կայացման միջավայր։

Խնդիրը միայն այն չէ, որ նշված կազմակերպությունը ֆինանսավորվում է արեւմտյան աղբյուրներից՝ ներառյալ ամերիկյան եւ շվեդական միջազգային զարգացման գործակալություններ USAID-ը եւ Sida-ն։ Ավելի կարեւոր հարց է՝ ինչ ազդեցություն կարող է ունենալ նման ֆինանսավորման եւ գաղափարական հենքի առկայությունը Հայաստանի ներքին քաղաքական օրակարգի վրա։ Քաղաքագիտական շրջանակներում սա հաճախ բնորոշվում է որպես «քաղաքականության գրավում», երբ արտաքին դերակատարները ոչ թե ուղղակի ճնշում են գործադրում, այլ ձեւավորում են ազդեցության ներքին մեխանիզմներ։ Արդարադատության, ներքին գործերի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի,առողջապահության նախարարությունների կից խորհուրդներում «Փինք Արմենիա»-ի ներգրավումը պատահական համընկնում համարելն արդեն դժվար է։ Սրանք այն ոլորտներն են, որտեղ ձեւավորվում են հասարակության արժեքային, իրավական եւ սոցիալական հիմքերը։ Մինչդեռ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում ԼԳԲՏ շարժումը ճանաչված է ծայրահեղական եւ արգելված է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում