Թրամփը խոստովանեց. Իրանը համաձայնել է բանակցային սեղանի շուրջ նստել միայն Պեկինի խնդրանքով
ՄիջազգայինԻնչպես ենթադրելի էր, դեռ հազիվ հրադադարի հասած, Թրամփը սկսել է հաղթողի կերպարով ներկայանալու գործընթացը:
Իրանի հետ հրադադարի համաձայնագիրը ԱՄՆ-ի համար «լիակատար և համապարփակ հաղթանակ» է, հայտարարել է նա։
Բայց մեկ «վրիպակ» նրա խոսքում կա: Այսպես, րամփը նաեւ խոստովանել է, որ Չինաստանն առանցքային դեր է խաղացել Իրանին բանակցային սեղանի շուրջ բերելու գործում։
Կարճ ասած, Իրանին բացարձակ չի վախեցրել Թրամփի սպառնալիքները, եւ համաձայնել է բանակցել միայն Պեկինի խնդրանքով: Սա, նկատենք, մեղմ ասած չի համապատասխանում Թրամփի «լիակատար և համապարփակ հաղթանակ» ձեւակերպմանը: Բայց դա նորմալ է. հիմա Թրամփն իրեն է հաղթող ճանաչելու, Իրանը` իրեն: Միայն այն փաստը, որ Իրանին շատ խնդրեցին բանակցել, հենց դա է հուշում, թե իրականում ով է հաղթող:
Բացի այդ, Պեկինը հաստատ հենց այնպես այս պատմությանը չէր խառնվի: Ի՞նչ է Թրամփը խոստացել նախագահ Սիին. թերեւս, հենց սա է այս ամբողջ պատմության առանցքը:

