Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարում է հաղթանակի մասին
ՄիջազգայինՄիակ լիարժեք պաշտոնական հայտարարությունը, որը բացատրում է, թե ինչ պայմանավորվածություններ կան ԱՄՆ-ի հետ, կարծես թե այս պահին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարությունն է, որում ասվում է.
«Մենք տեղեկացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հավատացյալ և հպարտ ժողովրդին.
Իսլամի և մարդկության թշնամիները կրել են հստակ, պատմական և ամոթալի պարտություն Իրանի ժողովրդի դեմ այս անարդար, անօրինական և հանցավոր պատերազմում...
Այս աստվածային հաղթանակը ստիպեց իմպերիալիստական թշնամուն, մասնավորապես՝ հանցագործ Ամերիկային, ընդունել այնպիսի պայմաններ, որոնք ներառում էին ագրեսիա չգործադրելու պարտավորություն, Իրանի կողմից Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում, ուրանի հարստացման իրավունքի ճանաչում, պատժամիջոցների լիակատար վերացում, անարդար որոշումների դադարեցում, վնասի փոխհատուցում, օկուպացիոն ուժերի դուրսբերում տարածաշրջանից և դիմադրության ճակատի դեմ պատերազմի դադարեցում։
Մենք շնորհավորում ենք Իրանի Իսլամական Համայնքին այս հստակ հաղթանակի կապակցությամբ և ընդգծում, որ համբերությունը, համառությունը և միասնությունը կարևոր են մնում մինչև այս նվաճումների լիակատար ամրապնդումը...»։
Սա հիմնական իմաստն է: Հայտարարության նմացած մասը վերաբերում է նրան, թե ինչքան լավ կռվեղ Իրանն ու Դիմադրությունը եւ ինչ սխալ հաշվարկներ էին կատարել հակառակորդները:

