Թրամփի վերջնագրի լրանալուց մի քանի ժամ առաջ Իրանը հայտարարեց, որ դադարեցրել է ԱՄՆ–ի հետ բոլոր շփումները
ՄիջազգայինԴոնալդ Թրամփի վերջնագրի ժամկետի լրանալուց մի քանի ժամ առաջ Իրանը հայտարարեց, որ դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ բոլոր շփումները, այդ թվում՝ անուղղակի շփումները: Այս մասին հաղորդում է Iran International-ը։ Բոլոր հաղորդագրությունների փոխանակումները նույնպես կասեցվել են։
Այս տեղեկատվությունը տարածում են նաև արևմտյան լրատվամիջոցները։
Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը համագործակցում է Իրանի իշխանությունների հետ և բանակցություններ է վարում Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման շուրջ։ Նա նաև խոստացել է ոչնչացնել քաղաքակրթությունը, եթե Միացյալ Նահանգները չկարողանա Թեհրանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել մինչև վերջնագրի ժամկետի լրանալը։

