Վաշինգտոնը պատրաստվում է օգտագործել միջուկային զենք. Թաքեր Կարլսոն
ՄիջազգայինԹաքեր Կարլսոնը հայտնում է. «Թրամփի վարչակազմը սպառել է իր ավանդական ռազմական ուժը Իրանի դեմ, և այժմ Վաշինգտոնը պատրաստվում է օգտագործել միջուկային զենք, ինչը կհանգեցնի աղետալի համաշխարհային միջուկային պատերազմի։ Այս խելագարությունը պետք է ավարտվի»։
Սպիտակ տունը շտապեց հերքել, թե քննարկում է Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորությունը։ Սակայն Թրամփի բազում բացահայտ սուտ հայտարարություններից հետո Սպիտակ տան խոսքերն այլեւս «ասնավաննի» չեն: Իսկ միջուկային զենքի օգտագործման հավանականության թեման նոր չէ, որ հայտնվել է օրակարգում: Այն, որ մի քանի հարվածներ են հասցրել Բուշերի ատոմակայանին, իր հերթին է ակնարկում, որ ԱՄՆ–Իսրայել կոալիցիայի համար գործնականում արգելակներ չկան:

