«Տխրահռչակ» դատավորի ձեռքն, ուղղակի, չպիտի տային «չարաճճի» դպրոցականին. Մհեր Կարագոզյան

Ներքաղաքական

Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով՝ խուլիգանության ու պաշտոնատար անձի օրինական ծառայողական եւ քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա դպրոցական երկվորյակ եղբայրներ Դավիթ եւ Միքայել Մինասյանները: Եղբայրներից մեկի` Միքայելի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը եւ 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթն ապրիլի 1-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ 2 ամսով կալանավորվեց։ Դավիթն այդպես էլ չհասավ քրեակատարողական հիմնարկ, առողջական խնդիրներով պայմանավորված՝ նա դեռ հիվանդանոցում է: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան ՄՀԵՐ ԿԱՐԱԳՈԶՅԱՆԻ հետ:

— Նախ բռնությունը որեւէ կերպ մենք չենք արդարացնում: Որեւէ պատճառաբանություն, որեւէ հիմնավորում, որեւէ տրամաբանություն չի կարող ներկայացվել բռնության դեպքում: Երկրորդ՝ չմոռանանք, որ վարչապետն, այնուամենայնիվ, որքան էլ ես անձամբ եւ շատ շատերս համաձայն չենք նրա կարծիքի հետ, ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ երրորդ՝ որքան պաշտպանված է վարչապետի անձը, նույնքան պաշտպանված է Հայաստանի Հանրապետությունը։

Բայց եթե պատանին կամ երիտասարդը, դպրոցականը արել էր ուղղակի մանկական «չարաճճիություն», պահի ազդեցության տակ անհավասարակշիռ վարքագիծ էր դրսեւորել, սա չի նշանակում, որ պետությունը, համակարգը պետք է գործեր պատժիչ տրամաբանությամբ՝ այն էլ այն դատարանում, այն դատավորով, որը հենց վարչապետի կողմից հռչակված էր «տխրահռչակ»: Այո՛, վարչապետն այսպիսի արտահայտություն է արել այդ դատավորի մասին: Ուրեմն՝ այդ «տխրահռչակ» դատավորի ձեռքն, ուղղակի, չպիտի տային «չարաճճի» դպրոցականին։

Կարծում եմ՝ ավելի ճիշտ եւ տեղին կլիներ, որ վարչապետն ուղղակի հայրաբար զրուցեր պատանու կամ երիտասարդի հետ, նրանից անձամբ պարզեր` արդյոք կա այդտեղ կազմակերպվածություն կամ լրջագույն հանցակազմ։ Սա վարչապետին շատ վայել քայլ կլիներ: Կարող էր նա այդ քայլն անել, բայց չի արել: Չէր կարելի այսպես խորտակել երիտասարդի կյանքն ինչ-որ «չարաճճիության» համար։ Ամեն դեպքում, մենք ունենք տեղեկություններ, որ 4 տարեկանից այդ պատանին հատուկ խնամքի անհրաժեշտություն է ունեցել եւ կարող էր մարդաշատ վայրում անհավասարակշիռ վարքագիծ դրսեւորել, ինչը կրկնում եմ՝ մեր կողմից եւս անընդունելի է: Բայց «չարաճճիության» դեպքում գործի դնել պատժիչ մեքենան խստորեն եւ այսքան լայնամասշտաբ հանրային կետպով դնել-վերցնել հարցը, քննարկել մի երեխայի անհավասարակշիռ վարքագիծը, կարծում եմ` տեղին չէ: Իմ հորդորն է, խնդրանքն է նաեւ, որ նման դեպքերում երիտասարդին խրատել է պետք, ցույց տալ կյանքի ճշմարիտ եւ արդար ճանապարհը, ոչ թե խեղել նրա ճակատագիրը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում