Ո՞վ է պատասխան տալու առկա բարձիթողի վիճակի համար. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մինչ մամուլը փորձում է հասկանալ՝ ո՞ւր անհետացան Շուշիի հերոսամարտի ու Ցեղասպանության հուշահամալիրի մանրակերտները ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի միջանցքից, բուհից արձագանքում են, թե տեղափոխել են ավելի լավ տեղ։ Թե որտեղ է այդ «ավելի լավը», պարզվեց միայն երկար պնդումներից հետո՝ բացված թանգարանի դռների հետեւում։ Այնտեղ, որտեղ «ավելի տեսանելի» պետք է լիներ, իրականում՝ ավելի անտեսանելի էր դարձել։ Ցուցանմուշները՝ իրար վրա լցված, տարածքը՝ ակնհայտորեն չհերիքող, իսկ ամենակարեւորը՝ հենց այն խորհրդանշական նմուշներն էին բացակա, որոնց շուրջ էլ բարձրացել էր աղմուկը։ Ու հիմա հարցը կախված է օդում՝ սա իսկապե՞ս բարեկարգում էր, թե՞ շտապ «վերադասավորում»՝ հանրային դժգոհությունը մարելու համար։ Ավելին՝ արդյոք ռեկտոր ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ աշխատակազմը փորձում էր իրական լուծո՞ւմ տալ, թե՞ պարզապես «տեսարան» ապահովել՝ տեսանյութի համար։

Համանման մի խայտառակ պատմություն էլ տեղի է ունեցել Արմավիրի մարզում: Մարզպետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ որոշմամբ՝ Սարդարապատ գյուղի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Եվ սա՝ ոչ թե աշխատանքի թերացման, ոչ թե ֆինանսական չարաշահումների, այլ ըստ արդեն նախկին տնօրենի` դպրոցի «փառքի անկյունից» Արցախի դրոշը հեռացնելու հրահանգը չկատարելու համար է։ Այլ կերպ ասած՝ ով չի կատարում պատմության մոռացության հրահանգը, դուրս է մղվում համակարգից։ Դպրոցի նախկին տնօրենը բաց տեքստով մատնանշում է՝ խնդիրը դրոշն է։ Ոչ թե պարզապես կտոր, այլ՝ սիմվոլ, հիշողություն, արժեք։ «Պաշտոնը ժամանակավոր է, հայրենիքը՝ հավերժ։ Այսօր ես այլեւս չեմ զբաղեցնում տնօրենի պաշտոնը, բայց երբեք չեմ դադարի լինել հայ մանկավարժ ու սպա իմ հոգու ներսում»,- ասում է նա։ Սմբատյանի գնահատմամբ՝ այդ դրոշը պարզապես խորհրդանիշ չէ, այլ՝ «կենդանի հիշողություն», «սրբություն», «պատգամ»։ Եվ եթե այդ «պատգամը» պետք է հեռացվի, ապա ի՞նչ է գալիս դրա փոխարեն։ Իսկ մեզ մնում է բարձրաձայնել մի անհարմար հարց՝ երբ դպրոցից սկսվում է «մաքրման» գործընթացը, արդյո՞ք դա ավարտվում է միայն պատերից կախված խորհրդանիշներով, թե՞ արդեն հասել է աշակերտների ու ուսուցիչների գիտակցությանը։

Իսկ ի՞նչ է կատարվում արդարադատության համակարգում, եւ ո՞վ է պատասխան տալու առկա բարձիթողի վիճակի համար։ Չարենցավանի դատարանում տեղի ունեցածը ոչ թե պարզապես միջադեպ է, այլ համակարգային ձախողման աղաղակող օրինակ։ Մի գործ, որը վերաբերում է օրը ցերեկով Աբովյանի կենտրոնում դաժանաբար սպանված Սարգիս Զեյնալյանին, վերածվում է քաոսի՝ հենց դատարանի դահլիճում։ Տուժողի հարազատներն ու մեղադրյալները բախվում են, հնչում են հայհոյանքներ, սկսվում է ծեծկռտուք, վիրավորվում են անգամ կարգադրիչները։ Եվ այս ամենը՝ մի միջավայրում, որը պարտավոր էր լինել վերահսկելի եւ անվտանգ։ Արդյունքում՝ ոչ միայն իրավիճակ հրահրողները, այլ նաեւ տուժողի կողմի ներկայացուցիչները՝ այդ թվում ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հարազատ Կարեն Զեյնալյանը, հայտնվում են կալանքի տակ։ Ըստ հրապարակումների՝ շուրջ 29 մարդ ձերբակալվել է, իսկ երեքն արդեն կալանավորված են։ Մարդիկ, որոնք եկել էին դատարան՝ արդարություն պահանջելու, այսօր իրենք են հայտնվել մեղադրյալի կարգավիճակում։ Եվ այստեղ անխուսափելիորեն ուշադրության կենտրոնում է հայտնվում ՀՀ արդարադատության նախարար ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԸ՝ իր ղեկավարած համակարգով։ Չէ՞ որ սա պարզապես վրիպում չէ, այլ անգործության, անտարբերության եւ պրոֆեսիոնալ անկարողության հետեւանք է։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում