Бьёт, значит любит. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Ըստ քաղտեխնոլոգների` Պուտինը Հայաստանին տրվող գազի վերաբերյալ արված հայտարարությունից հետո Հայաստան մուտք գործող գազը չի փակի, բայց այ Նիկոլի համար օդերը փակեց։
**
ՊՐԻՎԵՏ ՆԻԿՈԼ
(ՆԻԿՈԼԻ ՀՐՈՍԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԾԵԾԵԼՈՒ, ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կոնսպիրոլոգների` փաստորեն, Նիկոլն էլ իր «Պողոս Պողոսյանը» ունի։
**
ՄԱԿՐՈՆԸ` ԹՐԱՄՓԻՆ
(ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ` «ՄԱԿՐՈՆԻ ԿԻՆԸ ԾԵԾՈՒՄ Է ՄԱԿՐՈՆԻՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Бьёт, значит любит!
**
ՍՈՂԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԾՆՎԱԾՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԹՌՉԵԼ
(ՌԴ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱԼԵՔՍԵՅ ՕՎԵՐՉՈՒԿԻ`ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՎԻԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՔՊ վարչությունից հայտնում են, որ ավելի լավ է սողալով Եվրոպա մտնեն, քան սամալյոտով` Ռուսաստան։
**
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳԻՔՈՐԸ
(ԼՀԿ-ՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ- ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Էդմոնի կուսակցությունում կռիվ է ըկել։ Էդմոնն ուզում էր առանձին մասնակցել ընտրություններին, կուսակցականների մի մասը չէր ուզում արջի ծառայություն մատուցել ընդդիմությանը, իսկ Էդմոնն ուզում էր հատուկ հանձնարարություններով, այնուամենայնիվ, փոշիացնել ձայները
**
ՌՈՄԱՆՈՍԸ ԿԿՎԻ ԲՆԻ ՍԻՆԴՐՈՄՈՎ Է ՏԱՌԱՊՈՒՄ
(ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԷՑ-ՈՒՄ ԱՅՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ 4, 5 ՕԳՆԱԿԱՆ ՓՈԽԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կկվասերների միությունից հայտնում են, որ Ռոմանոսի վրայից վատ կառավարչի «հոտ է գալիս», կարծում է` օգնականներն են պատճառը եւ անընդհատ փոխում է նրանց։
**
ՊԱՆԻԿՈՎՍԿՈՒ ՀԵՏՆՈՐԴԸ
(ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ՆԻԿՈԼԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԺԱՄԿՈՉՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ «ԱՄՈԹ ՔԵԶ, ՏԻՐԱԴԱՎ» ԿՈՉԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Լեյտենանտ Շմիդտի որդիները հայտնում են, որ հավատացյալը՝ եպիսկոպոս Անուշավան Ժամկոչյանին պարզապես հիշեցրեց, թե ով է նա հիմա, թավշյա հեղափոխությամբ իշխանության եկածներին միանալուց հետո։

