ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է իմպիչմենտ հայտարարել Փիթ Հեգսեթին
ՄիջազգայինԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է իմպիչմենտ հայտարարել Փիթ Հեգսեթին։
Արիզոնայի դեմոկրատ կոնգրեսական Յասամին Անսարին հայտարարել է, որ իմպիչմենտի փաստաթղթեր է ներկայացնում Փիթ Հեգսեթի դեմ։ Նա նշել է հետևյալ պատճառները՝
նրա մասնակցությունը Իրանի դեմ ագրեսիայի անօրինական պատերազմին,
ԱՄՆ Սահմանադրության կոպիտ խախտում,
ամերիկացի զինվորների կյանքին սպառնացող վտանգներ,
քաղաքացիական անձանց դեմ ուղղված ուղղակի ռազմական հանցագործություններ, այդ թվում՝ Մինաբի աղջիկների դպրոցի ռմբակոծությունը,
քաղաքացիական ենթակառուցվածքների վրա թիրախային հարձակումներ.
«Թրամփը բորբոքում է ավերիչ, անօրինական պատերազմ, սպառնում է զանգվածային ռազմական հանցագործություններով և հարձակումներով Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Միայն վերջին 48 ժամվա ընթացքում հռետորաբանությունը հատել է բոլոր սահմանները։ Փիթ Հեգսեթը մեղսակից է։
Ես արդեն կիրառել եմ 25-րդ փոփոխությունը և ներկայացնում եմ իմպիչմենտի հոդվածներ Հեգսեթի դեմ»,- մեկնաբանում է կոնգրեսականը ։

