Պատերազմն Իրանին վերածում է համաշխարհային տերության. The Wall Street Journal
ՄիջազգայինThe Wall Street Journal-ի գնահատմամբ, Պատերազմը Իրանին վերածում է համաշխարհային տերության։
Ըստ աղբյուրի, Վերջին տարիներին համաշխարհային կարգը տեղաշարժվել է դեպի ուժի երեք կենտրոններ՝ ԱՄՆ, Չինաստան և Ռուսաստան։
Եվ ահա, Իրանն արագորեն դառնում է չորրորդը։
Նրա նորահայտ ուժը բխում է համաշխարհային տնտեսության ամենակարևոր էներգետիկ հանգույցի՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ նրա վերահսկողությունից։
Ժամանակակից տնտեսությունը կարիք ունի ոչ միայն նավթի. այն կարիք ունի ժամանակին, լայնածավալ և կանխատեսելի մատակարարման՝ հաշվի առնելով ռիսկերը։ Երբ այս հուսալիությունը վտանգվում է, ապահովագրական շուկաները սեղմվում են, և բեռնափոխադրումների սակագները կտրուկ աճում են։
Մակրոնը փաստացի հաստատեց սա անցյալ հինգշաբթի՝ հայտարարելով, որ Հորմուզի նեղուցի ուժով բացումը «անիրատեսական» է, և որ «դա կարող է արվել միայն Իրանի հետ համագործակցությամբ»։
Զուգահեռ, նույն բանն է պնդում նաեւ The New York Times-ը. «Վերջին տարիներին համաշխարհային կարգը շարժվում է դեպի եռաբևեռ համակարգ՝ Միացյալ Նահանգներ, Չինաստան և Ռուսաստան, սակայն այս ենթադրությունն այլևս վավեր չէ: Արագորեն ի հայտ է գալիս համաշխարհային ուժի չորրորդ կենտրոն՝ Իրանը: Միջազգային համակարգն այժմ Իրանը կդիտարկի որպես համաշխարհային ուժի չորրորդ բևեռ: Այս պատերազմը շրջադարձային կետ է, որը կարող է անդառնալիորեն փոխել համաշխարհային կարգը»:
Մեկ նյուանս, սակայն, արեւմտյան աղբյուրները «մեռանում» են. իսկ ի՞նչ կլինի, եթե իրենց ներկայացրած չորս համաշխարհային բեւեռներից երեքը` Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը գործեն համատեղ: Մոտավորապես այն, ինչի հիմա տեղի է ունենում իրանական պատերազմում եւ առհասարակ:

