Քոչարյան Անդրանիկը գցեց Հայկ Սարգսյանին եւ ոչ միայն

Ներքաղաքական

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երեկ հանձնաժողովում տապալվեց: Իշխանական անդամները դեմ քվեարկեցին իրենց կուսակցի նախագծին: Հայկ Սարգսյանի այս նախագիծը, որով առաջարկվում է փողի դիմաց կարճ ծառայել կամ չծառայել, կառավարության նիստում անցած տարի հավանության էր արժանացել: Անցած տարի հանձնաժողովի նիստում իր թիմակիցներից միայն Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր ձեռնպահ քվեարկել, այս անգամ բոլորը դեմ քվեարկեցին: Անդրադառնալով վերոնշյալին՝ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆՆ իր վրդովմունքն արտահայտեց Քոչարյան Անդրանիկի նկատմամբ:

— Ես տարիներով արձանագրել եմ բանակի խնդիրը եւ նպատակ եմ ունեցել, որպեսզի մենք խնդիրները վերացնելով՝ ստեղծենք մի միջավայր, որտեղ հարուստի երեխաները չեն ազատվի բանակից, իսկ անապահով խավի երեխաները ծառայեն: Ի սկզբանե վարչապետն ու կառավարությունն այդ նախագծին կողմ են եղել: Նախագիծը, երբ դրական եզրակացությունով եկել է ԱԺ, այդ ժամանակ Քոչարյան Անդրանիկն ինձ խոստացավ, որ գնա ԱՄՆ, գա, կանցկացնի նախագիծը, քանի որ իր խոսքերով՝ դա շատ լավ նախագիծ է եւ անգամ քննարկում է ունեցել նախարարի հետ: Ես էլ այդ ժամանակ ասացի՝ պարոն Քոչարյան ջան, մինչեւ դու գնաս ԱՄՆ ու գաս, նախագիծը 6 ամսով կհետաձգվի, քանի որ մենք մինչ նստաշրջանի ավարտը ժամանակ չունենք: Մեզ պետք է նիստն այսօր անել, որ մինչ ամառային զորակոչ այս խնդիրները լուծենք: Ամեն օր 8 հոգի ՀՀ քաղաքացիությունից հրաժարվում է, եւս այդքան անձ էլ առողջականով են ազատվում: Պետք է հրատապ լուծել այս հարցը, որ մենք զորք չկորցնենք: Ինձ պատասխանեց Քոչարյանը, որ առանց իրեն՝ նիստ չանենք, կգա, ու եթե պետք լինի 24- ժամյա ռեժիմով կանենք նիստ եւ նախագիծը կանցկացնենք, քանի որ բոլորը կողմ են: Երբ ԱՄՆ-ից վերադառնում է, զարմացած ասում է, թե՝ սա ի՞նչ նախագիծ է, առաջին անգամ եմ նման նախագիծ տեսնում, թե բա՝ ո՞նց կարող է մարդ փող տալ եւ կարճ ծառայել: Ասում եմ դեռեւս 2024 թվականին վարչապետի եւ կառավարության ներկայությամբ նախագիծը ներկայացրել եմ, դու էլ դեմ կարծիք չես արտահայտել:
Մի խոսքով, նախագիծը տապալվեց, որի արդյունքում, քաղաքացիությունից հրաժարվողների թիվը 44 տոկոսով աճեց, բանակի արատավոր խնդիրները մնացին: Ստացվում է մենք անձնական ամբիցիայի պատճառով կորցրինք կարեւորագույն նախագիծ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում