Ռուսական ուժերը նկատելի առաջխաղացում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսասկան ուժերը Սլավյանսկի ճակատում գրավել են Կալենիկիի և Նիկիֆորովկայի միջև ընկած ողջ տիրույթը (Քարտեզում)։ Այս պահին մարտեր են ընթանում նաեւ քիչ հյուսիս ընկած Կրիվայա Լուկայի հարակից «գորշ գոտու» վերահսկողության համար, որն արդեն էական խնդիր չէ:
Այսպիսով, ռուսները գործնականում դուրս են եկել այս հատվածում ուկրաինական կարեւոր կոնտրոն հանդիսացող Ռայ–Ալեքսանդրովկայի անմիջական մատույցներ, որի ուղղությամբ ընթանում է նաեւ ակտիվ հարձակում դեպի բնակավայրի թիկունք:
Հարձակումը զարգանում է նաեւ Նիկոլաեւկայի ուղղությամբ, եւ այս երկու բնակավայրերը գրավելու դեպպքում ռուսները դուրս կգան Սլավյանսկի արեւելյան արվարձաններ:

