Հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար. Նոր մանրամասներ՝ Էկոնոմիկայի նախարարությունում հնչած կրակոցից
ՔրեականՆԳՆ-ից պարզաբանում են տարածել Էկոնոմիկայի նախարարությունում հնչած կրակոցի կապակցությամբ.
«Այսօր, ժամը 16։56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։
Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։
Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր Էկոնոմիկայի նախարարությունում կրակոց է հնչել, 21-ամյա երիտասարդ է վիրավորվել։

