Ապրիլի 6, ննջեցյալների հիշատակության օր` Մեռելոց
ՕրացույցԻնչպես բոլոր տաղավար տոների, այնպես էլ Ս․ Հարության տոնի հաջորդ երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օրն է։ Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս․ Պատարագ, որի ավարտին կատարվում է Հոգեհանգստյան կարգ։ Հավատավոր մարդիկ իրենց անցավորների անունները գրում են, որոնք քահանան ընթերցելով` նրանց հոգիների համար փրկություն ու խաղաղություն է խնդրում։ Ըստ սովորության՝ Ս․ Պատարագից հետո մարդիկ այցելում են իրենց հարազատների գերեզմաններ՝ Ս․ Հարության ավետիսը նրանց փոխանցելու խորհրդով։
_____________
⏰ ժամանակացույցը
10.30 - Ս. Պատարագ
12.30 - Հոգեհանգիստ

