«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ուղեգրումների սահմանափակումը կարող է հանգեցնել հիվանդների ուշացած հոսպիտալացման, բժիշկները կարող են խուսափել որոշումներ կայացնելուց

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից բուժկենտրոններին ուղարկվել է շրջաբերական: Ըստ այդմ՝ արձանագրվել են նեղ մասնագիտական ուղեգրումների գործընթացում նկատված խախտումներ և պահանջել դրանց շտկում՝ սահմանելով նաև հնարավոր պատժամիջոցներ։ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի դիտարկմամբ.

– Փաստաթղթում հղում է արվում ՀՀ Կառավարության 2025 թ. դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշմանը, որով սահմանվում են այն դեպքերը, որոնք ենթակա են ամբուլատոր բուժման, և հստակեցվում է հիվանդանոցային ուղեգրման շրջանակը: Հիմնադրամի կողմից իրականացված մոնիթորինգի համաձայն՝ 2026-ի առաջին եռամսյակում «Արմեդ» համակարգում գրանցվել են բազմաթիվ դեպքեր, որոնք չեն համապատասխանում սահմանված կարգին։ Խոսքը այն ուղեգրումների մասին է, որոնք ներկայացվել են փոխհատուցման, սակայն իրականացվել են ընթացակարգային շեղումներով։

Շրջաբերականով բժշկական կազմակերպություններից պահանջվում է՝ սեղմ ժամկետում իրականացնել դեպքերի վերանայում, ուղղել կամ վերանայել շեղումներով իրականացված ծառայությունները։ Նշվում է նաև, որ պահանջների չկատարման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ՝ համաձայն 1980-Ն որոշման և պայմանագրային պարտավորությունների։ 

Այս միտումը, երբ բժիշկների առաջ ուղեգրումների և այլնի հետ կապված որոշակի արգելքներ են դնում, կար դեռ պետպատվերի ժամանակ: Ես դրան անդրադարձել էի, երբ անցած տարվա կեսերին բժիշկներին պետպատվերով դժվարամատչելի ուղեգրումների հիմնավորում իբր չլինելու պատճառով սկսեցին տուգանել, ու Պետական առողջապահական գործակալության կողմից ամեն բժիշկ տուգանվեց 50 հազար դրամի չափով: 

Հիմա նույն միտումը կիրառում են արդեն ապահովագրության ժամանակ: Կոնկրետ դեպքում տուգանքը լինելու է փոխհատուցված գումարի չափով, այսինքն՝ եթե ապահովագրությունը իքս դեպքի համար ենթադրում է 10 հազար դրամի փոխհատուցում, ապա դա հետ են վերցնելու, եթե իրենք որոշեն, որ բժիշկը, օրինակ, ըստ իրենց, 30, 40, անհասկանալի ուղեգրում է արել: Նման կարգավորումները կարող են սահմանափակել բժշկի մասնագիտական անկախությունը։


Ուղեգրումների սահմանափակումը կարող է հանգեցնել հիվանդների ուշացած հոսպիտալացման, բժիշկները կարող են խուսափել որոշումներ կայացնելուց՝ հնարավոր պատժամիջոցներից ելնելով, վարչական վերահսկողությունը կարող է գերակշռել բժշկական անհրաժեշտության նկատմամբ։ 

Կոնկրետ անցած ամիս ես խոսեցի ֆինանսական բաղադրիչի մասին, որ 2 միլիարդ 900 հազար դրամի վերաբաշխում են արել միայն մինչև փետրվարի վերջը փոխհատուցում տալու համար: 2 միլիարդ 900 հազարից 2 միլիարդ 500 հազարն արդեն պահուստային ֆոնդից են վերցրել, իսկ 400 միլիոնը տարբեր ծրագրերի վերաբաշխման համար են կատարել, այսինքն՝ կանխարգելման ծրագրից վերցրել դրել են այլ ծրագրերի վրա, որ ապահովագրության շարունակականություն ապահովեն: Հասկանալով, որ ապահովագրական այս հոսքը չեն կարողանում կառավարել, ունեն ֆինանսի խնդիր, դրա դառը հետևանքը դրել են բժիշկների վրա:

Մասնագետի պնդմամբ.

- Փորձում են նման կարգավորումներով հոսքերը քչացնել դեպի հիվանդանոցներ, ինչպես նաև կարգավորել, որ ընտանեկան բժիշկների կողմից չլինեն ավել խորհրդատվությունների մուտքեր, որոնք ենթադրում են նաև ֆինանսական հոսքեր: Փորձում են ծառայությունների ֆինանսական բաղադրիչը նվազեցնել, որպեսզի կարողանան ստեղծված իրավիճակից դուրս գալ: Բայց ես չեմ կարծում, թե այս կերպ կարողանալու են այդ խնդիրները լուծել: 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան