Հիսուսը հարություն է առնում

Օրացույց

Հիսուսի մահից հետո Հովսեփ անունով մի հարուստ մարդ գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց նրան, որ թույլ տա իրեն սյան վրայից վերցնել Հիսուսի մարմինը։ Հովսեփը նրա մարմինը հոտավետ խոտերի հետ փաթաթեց բարձրորակ կտավով և դրեց մի նոր գերեզմանում։ Ապա մի մեծ քար գլորեց գերեզմանի մուտքին։ Ավագ քահանաները Պիղատոսին ասացին. «Վախենում ենք, որ Հիսուսի աշակերտները կվերցնեն նրա մարմինը և մարդկանց կասեն, թե նա հարություն է առել»։ Պիղատոսն էլ ասաց նրանց. «Կնիք դրեք գերեզմանի վրա և հսկեք այն»։

 

Երեք օր հետո՝ վաղ առավոտյան, մի քանի կանայք եկան գերեզման ու տեսան, որ քարը մի կողմ է գլորված։ Երբ նրանք ներս մտան, մի հրեշտակ ասաց. «Մի՛ վախեցեք։ Հիսուսը հարություն է առել։ Գնացեք ու նրա աշակերտներին ասեք, որ նրան կհանդիպեն Գալիլեայում»։

 

Մարիամ Մագդաղենացին վազեց, որ գտնի Պետրոսին ու Հովհաննեսին։ Նրանց տեսնելով՝ նա ասաց. «Հիսուսի մարմինը տարել են գերեզմանից»։ Այդ ժամանակ Պետրոսն ու Հովհաննեսը վազեցին դեպի գերեզմանը։ Երբ տեսան, որ այն դատարկ է, վերադարձան իրենց տները։

 

Մարիամը, հետ դառնալով գերեզման, ներսում երկու հրեշտակի տեսավ և ասաց նրանց. «Ես չգիտեմ, թե որտեղ են տարել իմ Տիրոջը»։ Հետո նա մի մարդու տեսավ և կարծելով, թե այգեպանն է՝ ասաց. «Տե՛ր, խնդրում եմ, ասա ինձ, թե ուր ես տարել նրան»։ Բայց երբ այդ մարդը դիմեց նրան՝ ասելով՝ Մարիա՛մ, նա հասկացավ, որ դա Հիսուսն է։ Մարիամը բացականչեց՝ Ուսուցի՛չ, և գրկեց նրան։ Հիսուսը պատվիրեց. «Գնա իմ եղբայրների մոտ և հայտնիր նրանց, որ տեսել ես ինձ»։ Մարիամն անմիջապես վազեց աշակերտների մոտ և հայտնեց նրանց, որ տեսել է Հիսուսին։

 

Ավելի ուշ այդ օրը երկու աշակերտ Երուսաղեմից գնում էին Էմմաուս։ Ճանապարհին մի մարդ միացավ նրանց և հարցրեց, թե ինչի մասին են զրուցում։ Նրանք պատասխանեցին. «Ի՞նչ է, չե՞ս լսել։ Երեք օր առաջ ավագ քահանաները սպանեցին Հիսուսին։ Իսկ հիմա որոշ կանայք ասում են, թե նա ողջ է»։ Այդ մարդը հարցրեց նրանց. «Չե՞ք հավատում մարգարեներին։ Չէ՞ որ նրանք ասել էին, որ Քրիստոսը պետք է մահանար ու հարություն առներ»։ Եվ նա բացատրեց նրանց այն ամենը, ինչ գրված էր սուրբ գրքերում։ Երբ նրանք հասան Էմմաուս, աշակերտները խնդրեցին նրան, որ իրենց հետ մնա։ Ընթրիքի ժամանակ նա աղոթեց հացի համար, և դրանից հետո աշակերտները հասկացան, որ նա Հիսուսն է։ Այդ ժամանակ նա անհետացավ։

 

Երկու աշակերտները շտապ հետ դարձան Երուսաղեմ ու գնացին այն տունը, որտեղ առաքյալները հավաքված էին, և պատմեցին իրենց հետ տեղի ունեցածը։ Այնտեղ Հիսուսը հայտնվեց բոլորին։ Սկզբում առաքյալները չհավատացին, որ դա Հիսուսն է։ Այդ պատճառով նա ասաց նրանց. «Տեսե՛ք իմ ձեռքերը։ Դիպե՛ք ինձ։ Գրված է, որ Քրիստոսը հարություն էր առնելու»։

 

«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի կարող գալ Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6)։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում