Դու պետություն չես. սեւեռումներդ հակապետական են եւ անառողջ. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
«Պետությունը ես եմ» հայտարարում էր եվրոպական բացարձակ միապետության խորհրդանիշ Լյուդովիկոս XIV-ը/1643–1715թթ․/։ Նա նաև կարողացել էր իր ժամանակակիցներին ներշնշել, որ ինքն «Արքա-Արեգակ» է և իր իշխանությունը բացարձակ է՝ առանց սահմանափակումների։ Ու թեև Լյուդովիկոս XIV-ից հետո աշխարհը՝ Մոնտեսքյոի, Ռուսոյի պատկերացումների, նաև մի շարք հեղափոխությունների արդյունքում որդեգրեց սահմանադրականության և ժողովրդավարության սկզբունքները, այնուամենայնիվ, Լյուդովիկոսը XIV-ը հետագայում շատերի համար մնաց ներշնչանքի աղբյուր։
 
Զարմանալիորեն, «Պետությունը ես եմ» ախտով վարակվում են հիմնականում հեղափոխական ալիքով իշխանության եկած ու ժողովրդին մեծ խոստումներ տված «առաջնորդները»։ Հայաստանն այս ցավալի շարքում հավակնում է պատվավոր տեղ զբաղեցնել։ Ն․ Փ-ն իր դիրքերն ամրապնդում է անթաքույց, հաճույքով և ի լուր աշխարհի, դավադիր պառակտիչի ձեռագրով, «Արքա-Արեգակ»-ի սինդրոմով։ Լյուդովիկոսի «պետությունը ես եմ» արտահայտությունը նրա համար պատմական դրվագ չէ, այլ անսահման երևակայության և սեփական ամբիցիաներն ու անզուսպ երևակայությունը հագուրդ տալու աղբյուր։
 
Երեք միլիոն վարչապետների ուսերին իշխանության եկած Փաշինյանի թելադրանքով ու միանձնյա կամքով այսօր բանտերում քաղաքական բանտարկյալներ ունենք, անհնազանդության համար պաշտոնին հրաժեշտ տված իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, ազատ խոսքի և լրագրողների ամենօրյա ահաբեկում, վրեժի, վախի, ազգային պառակտումի ահագնացող մթնոլորտ ու միջազգային նվաստավցում․․․
 
Երեկ հրապարակվեց ՔՊ ծրագիրը, ուր արժեքահեն հանրություն կետի տակ հրապարակել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը և ճանապարհային քարտեզը։
 
Սա ոչ այլ ինչ է, քան երկրում սահմանադրական կարգը ոտատակ տալու հերթական հրապարակային խոստովանություն։ Սա ինքնին հանցագործություն է սահմանադրական կարգի դեմ։ Իհարկե, այս և այլ հայտարարությունների համար գալու է պատասխան տալու ժամանակը։ Բայց մինչ այդ, հիշիր՝ դու չունես Հայ Առաքելական եկեղեցին բարենորոգելու սահմանադրական լիազորություն և առհասարակ չես վաստակել սեփական արժեքներդ հայ ժողովրդին պարտադրելու ոչ բարոյական իրավունք։
 
ԴՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՍ․ ՍԵՎԵՌՈՒՄՆԵՐԴ ԱՆԱՌՈՂՋ ԵՆ ՈՒ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ
 
Իսկ ում ակնհայտ չէ, որ եկեղեցին «ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ» դիտարկելու հրահանգն էլ Բաքվից ես ստացել։ Մի բան էլ՝ պատմության մեջ պետությունն ուզուրպացրած մի շարք ավտորիտար առաջնորդների՝ Զին Էլ Աբիդին Բեն Ալին, Մուամմար Քադաֆին, Իդի Ամինն ու ուրշների վերջը բոլորովին բարի չէր։
 
Հ․Գ․ Մեր քրիստոնեական հավատը վահան է ամեն տեսակ չարիքի սատանայության ու վախի։
Օրհնալ է Քրիստոսի Հրաշափառ Հարությունը», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում