ՍԱՐՍԱՓ.Կիբեռհանցագործների թիրախում են հայտնվել թոշակառուները

Հանդիպում

Հայաստանում կիբերհանցագործության թիվը գնալով ավելանում է։ Թիրախում այս պահի դրությամբ բարձր տարիքի թոշակառու կանայք են, ովքեր շատ քիչ մեդիագիտության գիտելիքներ ունեն։ Սխեման և մեթոդիկան գրեթե նույնն է,-«Իրավունքի» հետ զրույցում ահազանգում է  տեղեկատվական անվտանգության փորձագետ ԱՐՍԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԸ.


- Հանցագործների թիմը փնտրում է իր զոհին, կապ հաստատելով նրա հետ սկսում է խոսել տելեգրամի չաթով և նաև զանգի միջոցով՝ իհարկե ձայնը փոխած համակարգի կիրառմամբ։ Զոհին առաջարկում են 50 դոլար ներդնել և ստանալ մեծ գումար։ Այստեղ կիրառվում են շատ պրոֆեսիոնալ մանիպուլացիաներ։


Վերջապես զոհը մտածում է՝ 50 դոլարը մեծ գումար չէ, ինչ կլինի՝ կլինի։ Նրանք առաջարկում են տեղադրել նրա հեռախոսի մեջ իրենց «դրամապանակը»։ Սակայն հիշեցնենք, որ եթե որևէ հավելված ստեղծող ցանկանում է իր ծրագիրը տեղադրել App Store-ում կամ Google Play-ում, պարտադիր անցնում է նույնականացում։ Խաբեբաները, շրջանցելով այս գործընթացը, ստեղծում են APK կամ թեստային հավելվածներ և ուղարկում զոհին՝ տեղադրելու համար։


Եթե զոհը չի կարողանում ինքնուրույն տեղադրել, նրանք առաջարկում են ներբեռնել հեռահար կառավարման ծրագրեր, օրինակ՝ AnyDesk, և այդ կերպ մուտք են գործում հեռախոսի մեջ։ Այնուհետև իրենք են տեղադրում «դրամապանակը» և կատարում անհրաժեշտ գործողությունները։


Որոշ ժամանակ անց, երբ 50 դոլարը փոխանցված է լինում, մոտ մեկ ժամ հետո հավելվածում ցուցադրվում է իբր արդեն 1200 դոլար կամ որևէ այլ մեծ գումար։ Սա ոգևորում է զոհին։ Նրան ասում են՝ տես, արդեն այսքան գումար ունես, ավելացրու ներդրումը, որպեսզի ավելի շատ շահես։


Այնուհետև կրկին հեռահար ծրագրերի միջոցով մուտք են գործում զոհի բանկային քարտեր և ամբողջ գումարները փոխանցում են կրիպտոարժույթների կամ այլ եղանակներով՝ դժվար հետագծելի հաշվեհամարների։ Երբեմն նույնիսկ ստիպում են զոհին անձամբ գնալ բանկ և փոխանցումներ կատարել տարբեր հաշիվների։


Այսպես զոհը պահվում է փակ ցիկլի մեջ և աստիճանաբար կորցնում է իր ամբողջ դրամական միջոցները։ Նրա վրա աշխատող անձը տիրապետում է բարձր մակարդակի մանիպուլացիոն հմտությունների՝ այսպես ասած «ուղեղ լվանալու» մեթոդներով։ Զոհը կարող է վարկ վերցնել, գրավ դնել իր ունեցվածքը և անել ամեն ինչ՝ այդ գումարները փոխանցելու համար։


Նույնիսկ այն դեպքում, երբ կողքից փորձում են զգուշացնել, որ դա խաբեություն է, զոհը գտնվում է այնքան ուժեղ հոգեբանական ազդեցության տակ, որ չի վստահում իր հարազատներին կամ ծանոթներին, այլ շարունակում է վստահել խաբեբային։ Վերջինս ամեն անգամ ասում է՝ ուղարկիր ևս այսքան գումար, և կկարողանաս դուրս բերել ամբողջ շահույթը։ Այս գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև զոհը լիովին կորցնում է իր ֆինանսական միջոցները։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում