Իրանը հրթիռային հարվածներով մերժեց 48-ժամյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը
ՄիջազգայինԻրանը մերժեց ԱՄՆ-ի առաջարկը՝ 48-ժամյա հրադադարի մասին՝ հրթիռային պատասխանով։
«Ֆարս» լրատվական գործակալության լավատեղյակ աղբյուրը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն երրորդ երկրի միջոցով առաջարկել է 48-ժամյա հրադադար։
Իրանի պատասխանել է ոչ թե դիվանագիտական խողովակներով, այլ Քուվեյթում ԱՄՆ պահեստների և Բահրեյնի օբյեկտների դեմ զանգվածային հրթիռային հարվածներով։
Մինչ այդ Բահրեյնի ռազմաբազայից, որտեղ տեղակայված է ամերիկյան 5-րդ նավատորմի շտաբը, ԱՄՆ-ն արագացված կարգով տարհանեց իր 1500 զինծառայողի:

