ԱՀԱԶԱՆԳ. Անպատժելիության արդյունքում «Ռենշին» ընկերությունը շարունակում է իր ապօրինի գործողությունները. ՖՈՏՈ
ՏեսանյութերՀՀ Վարչապետ՝
ՆիկոլՓաշինյանին
Պատճենները՝
ՀՀ գլխավոր դատախազ՝
Աննա Վարդապետյանին
ՀՀ քննչական կոմիտեինածագահ՝
Արթուր Պողոսյանին
Բողոք բերող ,լիազորված անձ՝
Մարիաննա ՅուրիիԶարգարյանից
Ծանուցման հասցե՝ ք. Երևան, Այգեձոր78/1 շ. բն. 24 Հեռ. 091-10-15-14
ԲՈՂՈՔ
վարույթի հանրային մասնակիցների անգործության հետևանքով՝ մեր խախտված իրավունքների մասին
Ի լրումն նախկինում ներկայացված դիմում-բողոքների՝ հայտնում եմ, որ առերևույթ հանցագործության մասին ներկայացրել եմ հաղորդումներ և տրամադրել եմ Երևան քաղաքի, Օրբելի 23, 27, 29 հասցեներում կատարված ապօրինությունները հիմնավորող նկարներ և տեսաձայնագրություններ։ Առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ներկայացված հաղորդումների կապակցությամբ տվել եմ ցուցմունք և ներկա եմ գտվել տարածքի զննությանը։
Ներկայացրածս փաստական հանգամանքներով՝ապացուցվել և հիմնավորվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց և «Ռենշին» ՍՊ ընկերության աշխատակիցների կատարած հանցավոր գործողությունները։
20.12.2024թ.ին ՀՀ քրեական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին մասի և 23.01.2025թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են թիվ62307924 և թիվ 14116225 քրեական գործերը: Հարուցվածքրեական գործերից թիվ՝ 62307924 վարույթը, որըվերաբերում է Երևան քաղաքի քաղաքախետարանիպաշտոնատար անձանց կողմից կատարած չարաշահումների փաստերին, ՀՀ ՀակակոռուպցիոնԿոմիտեում քննվելու փոխարեն գտնվում է ՀՀ Քննչականկոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջոաններիքննչական երկրորդ բաժնում, իսկ թիվ 14116225 վարոյթըգտնվում է ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչականբաժնում:
Քրեական վարույթներով ներկայացված փաստական հանգամանքները հիմնավորվել են նաև նրանով, որ «Ռենշին» ՍՊ ընկերության (այսուհետև նաև՝ Ընկերություն)կողմից տարիներ շարունակ ապօրինի շինարարություն իրականացնելուց հետո, Երևանի քաղաքապետարանը 29.05.2025թ. հ. ՇԹ/3/7681-25 դրությամբ Ընկերությանը տրամադրվել է շինթույլտվություն՝ փորձելով օրինականացնել իր անգործությունը։
Նշված Ընկերությունը, տևական ժամանակ չունենալով համապատասխան թույլտվություն, քաղաքապետարանի պաշտոնատար անձանց թողտվությամբ՝ ապօրինի իրականացրել է բազմատեսակ շինարարական աշխատանքներ։ Այդ ընթացքում, ինչպես նաև հետագայում՝ շինարարական թույլտվությամբ չնախատեսված հարվածային հիդրավլիկ մուրճերի օգտագործմամբ, վնասներ են պատճառվել Այգեձոր փողոցի բազմաբնակարան 70, 72, 74, 76, 78/1 շենքերին, ինչպես նաև շինհրապարակին հարակից Բաղրամյան 59-Գ շենքին և Բաղրամյան 61 հասցեում գտնվող սեփական տներին՝առաջացնելով բազմաթիվ նստվածքներ և ճաքեր։
Ինչպես արդեն նշել եմ, շինարարության ընթացքում օգտագործվում է հարվածային հիդրավլիկ մուրճ և ծանր տեխնիկա, որոնք վնասում են հարակից շենքերի հիմքերն ու բնակարանները։ Այս ամենը «Ռենշին» ՍՊ ընկերությունը իրականացրել է փոսորակման և հին շինությունների քանդման աշխատանքների անվան տակ։
Այդ աշխատանքները կատարվել են առանց հանրային քննարկումների, սակայն հանրային քննարկումների վերաբերյալ կազմվել են կեղծ արձանագրություններ։ Հանրային քննարկումներին հարակից տարածքների շենքերի բնակիչները չեն մասնակցել, չեն իրազեկվել, իսկ քաղաքապետարանը ապօրինի կերպով ներգրավել է անհայտ անձանց։
Ասվածի հիմնավորման համար նշեմ՝
Թիվ 62307924 վարույթով նախաքննություն իրականացնող մարմնին տրամադրել եմ բազմաթիվհիմնավոր ապացույցներ՝ քաղաքապետարանիպաշտոնատար անձամց կողմից պաշռտոնեական դիրքըչարաշահելու և խմբային շահերից ելնելով, այն ի վնասծառայողական պարտականությունների օգտագործելուվերաբերյալ: Նրանց կատարած այդ ենթադրյալ հանցանքըդրսևորվել է նրանում, որ 2023թ-ից սկսած ԸնկերությունըՕրբելի 23,027,029 հասցեներում առանց համապատասխանթույլտվության կատարել է ծառահատում, ծանրշինարարական տեխնիկայի օգտագործմամբ կատարել է մեծածավալ հողային և շինարարական աշխատանքներ, որնիր էությամբ և բնույթով ոչ այլ ինչ էր, քան շինհրապարակիկազմակերպում և շենքերի հիմքերի քանդում: Նշեմ, որ 2023 թ-ի աշխատանքների համար ներկայացվածփաստաթղթերում առկա է միայն գեոլոգիականհետազոտությունների փաստաթղթեր:
Առաջին քանդման թույտվությունը տրված է 22.05.2024թ-ին, որի նպատակը համաձյն նախագծի՝շինությունների քանդումն է, որում նշված էին, եթե չենքսխալվում, երեք շինություն, քանի որ մեզ ներկայացված վերընշված քանդման թույտվության անբաժանելի մաս կազմողնախագծային փաստաթղթերի փաթեթում, շինություններիքանդման նախագիծ առհասարակ գոյություն չունի:
Ըստ քանդման թույտվության՝ քանդման նախագիծըունի փորձաքննության եզրակացություն 23.04.2024թ. հ.273/4, այնուհետև ներկայացված փաստաթղթերում առկա է քանդման թույլտվություն տրված՝ 16.07.2024թ. շինություններիքանդում համաձայն նախագծի, փոսորակի քանդում, ինժեներա-երկրաբանական հետազոտություն:
Երկրորդ քանդման թույտվությունը, տրված 16.07.2024թ. անբաժանելի մաս կազմող նախագիծ, ներկայացվածփաստաթղթերի փաթեթում գոյություն չունի, չնայած, որքանդման թույտվության մեջ նշված է նույն փորձաքննությանեզրակացությունը՝ 23.04.2024թ. հ 273/4, ինչպես առաջինքանդման թույտվության մեջ:
Երկրորդ քանդման թույտվության անբաժանելի մասկազմող նախագծի բացակայությունը հանդիսացող փաստըի հայտ է եկել մեր հանդիպման ժամանակ՝ քաղաքապետարանի աշխատակիցների և Ընկերությանաշխատակիցների հետ, երբ մեր ներկայացուցիչներիկողմից հաստատված նախագիծը ցույց տալու արդարացիպահանջին, պատասխանեցին, որ նախագիծ չկա, գոյությունչունի: Անհասկանալի է, թե երկրորդ քանդման թույտվությանմեջ 16.07.2024թ. շինությունների քանդում և փոսորակիքանդում՝ ինժեներաերկրաբանական հետազոտությաննպատակ ասվածն ի՞նչ է ենթադրում, քանի որ 22.05.2024թ.առաջին քանդման թուլտվության մեջ արդեն իսկ բոլորհնարավոր շինությունները քանդվել էին, իսկ ինժեներա-երկրաբանական հետազոտությունները կատարվել էին 2023 թ-ին, որի համար գոյություն ունի ներակացվածերկրաֆիզիկական հետազոտությունների ծավալունեզրակացություն:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարող ենք վստահփաստարկել, որ կառուցապատողը, չունենալովհամապատասխան թույլտվություններ, կատարել է իրենպատկանող հողատարածքի ամբողջական ծառահատում, ձեռնարկել և իրականացրել է լայնածավալ հողային ու շինարարական աշխատանքներ: Այն ինչ՝ ծառահատումը, շինությունների, փոսորակների քանդումը ներառված ենամբոզջական նախագծային փաթեթի՝ շինարարությանկազմակերպման նախագծի մեջ, որի շինթույլտվությունըստացվել է՝ 29.05.2025 թ-ին:
Հարկ ենք համարում նշել, որ քաղաքապետարանիկողմից ներկայացված ամբողջական նախագծայինփաթեթում գոյություն ունի միայն մեկ հաստատված էջ՝ քաղաքապետի ստորագրությամբ, և կնիք, այն էլ առանցամսաթվի: Շինարարության կազմակերմպման նախագիծընույնպես հաստատման կնիք և ամսաթիվ չունի, հողայինաշխատանքների, փոսորակների քանդմանը վերաբերողմասը ունի սխեմատիկ բնույթ, չունի բացատրագիր, հետևաբար նշված չեն հողային աշխատանքների և փոսորակի քանդման, կատարման ձևը, թույլատրելիմեխանիզմները, աշխատանքների օրերը և ժամերը, բնապահպանական նորմերը, էկոլոգիական նորմերը, թույլատրելի աղմուկի նկատմամբ պահանջները, հարակիցշենք-շինությունների նկատմամբ պահանջները:
Փաթեթի մեջ հաստատման ներկայացվածկոնստրուկտորական մասը նույնպես կնիք և հաստատումչունի և, ելնելով իր մեջ պարունակող բացատրագրից՝ շինարարութուն կատարելու համար չի, այն ինչշինհրապարակում կատարվում են հիմնային սալիամրանավորման աշխատանքներ:
Բազմաթիվ դիմում-բողոքների առկայության պայմաններում այսօր ևս շարունակվում է հիդրավլիկ մուրճի օգտագործմամբ ապօրինի շինարարությունը, որով խախտվում է մեր անդորրը։ Փոշու և կեղտի ծավալները հասել են ահռելի չափերի և շարունակում են վնասներ պատճառել մեզ ու մեր շենքերին։ Դրա վառ ապացույցն է նաև Բաղրամյան 59-Գ շենքի մուտքի դռան վնասվածքը, ինչպես նաև շենքին պատճառված վնասները, որոնց վերաբերյալ կից ներկայացնում եմ տեսաձայնագրություններու լուսանկարներ։
Ի դեպ, 2025թ. մայիսի 16-ին՝ ժամը 17:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ Վ. Մակարյանը ներկայացել է շինհրապարակ և ինձ ներգրավել է զննությանը, որի արձանագրությունը մինչ օրս ինձ չի տրամադրվել։
Քննիչին խնդրել եմ զննել և արձանագրել մեր շենքին ու բնակարաններին պատճառված վնասները, սակայն նա, անտեսելով իմ միջնորդությունը, որևէ գործողություն չի ձեռնարկել և հեռացել է դեպքի վայրից։ Նրա դրսևորած վարքագծից ելնելով՝ ենթադրում եմ, որ իմ միջնորդությունը քննիչի կողմից չի արձանագրվել զննության արձանագրության մեջ, քանի որ ես այն չեմ ստորագրել և դրա պատճենը չեմ ստացել։
Անպատժելիության արդյունքում «Ռենշին» ընկերությունը շարունակում է իր ապօրինի գործողությունները և, դուրս գալով շինարարական թույլտվությամբ նախատեսված ծավալներից, քանդել է Բաղրամյան 59-Գ շենքի տարածքը՝ հասնելով շենքի հիմքին և ստեղծելով վթարային իրավիճակ։
Արդյունքում հարակից շենքերի հիմքերը խախտվել են, բնակարաններում առաջացել են ճաքեր։ Շենքերի արտաքին և ներքին պատերին առաջացած ճաքերի պատճառով անձրևների և ձնհալի ժամանակ ջուրը լցվում է բնակարաններ՝ վնասելով ներքին հարդարանքը։
Շինարարությունն իրականացնող ընկերությունը, անցնելով անպատժելիության բոլոր սահմանները, չի պահպանում ոչ աշխատանքների իրականացման թույլատրելի ժամերը, ոչ էլ տոն օրերը, շաբաթ և կիրակի օրերը՝ աշխատելով նույնիսկ մինչև գիշերվա ժամը 01։30-ը։
Հարգելի՛ պարոն Վարչապետ,
Խնդրում եմ հանձնարարել պարզել, թե շինարարության թույլտվություն տրամադրելու նպատակով Օրբելի փողոցի վերաբերյալ ինչպես, ում կողմից և ինչ իրավական հիմքերով են փոխվել քաղաքաշինական նորմերը։ Իրականում, նեղլիկ ու ծանրաբեռնված Օրբելի փողոցը չի լայնացվել ու դարձել՝ 5-6 գոտի։ Արդյունքում պարզ չէ, թե ինչպես է այդ պայմաններում հնարավոր դարձել մշտապես ծանրաբեռնված՝ 2 գոտիանոց տարածքում թույլատրել 5 հատ՝ 35-հարկանի և 4 հատ՝ 7-հարկանի բազմաբնակարան շենքերի կառուցում։
Ըստ քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծի՝ այդ տարածքը պետք է ունենա նաև շուրջ 20.000 քմ կանաչապատ տարածք, սակայն իրականում այնտեղ ոտք դնելու տեղ չկա։
Անհասկանալի է, թե ում հովանավորչությամբ ու«դաբրոյով», ինչպես է տրամադրվել այս խիտ բնակեցված տարածքում նման շինարարական թույլտվություն։ Ինչպես են հաստատել մի նախագիծ, որով ավտոճանապարհ է նախատեսվում կառուցվող տարածքից դեպի Այգեձոր փողոցում գտնվող երկու դպրոցների հատման ճանապարհը, որն առանց լրացուցիչ ճանապարհի բացման արդեն իսկ ծանրաբեռնված է։ Այս ճանապարհը դասերի սկսման և ավարտման ժամերին մշտապես խցանված է։
Անհրաժեշտ է պարզել՝ ինչ հիմքերով, ում կողմից, ինչ հաշվարկներով և ինչ շահագրգռվածությամբ են փոխվել քաղաքաշինական նորմերը, երբ մի քանի մետր հեռավորության վրա գտնվում են դպրոցներ և բնակելի շենքեր։ Անհրաժեշտ է պարզել նաև, թե ով է պատասխանատու այս բացահայտ ապօրինությունների, հովանավորչության և հնարավոր կոռուպցիոն դրսևորումների համար։
Նշեմ նաև, որ շինարարության ընթացքում, բացի հարակից շենքերին պատճառված վնասներից, խախտվում են ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները՝ թույլատրելի նորմերը բազմակի գերազանցող աղմուկի, կեղտի և փոշու պատճառով։ Բացի այդ, շինարարների կողմից հաճախ հնչում են աղմկահարույց գոռգոռոցներ և հայհոյանքներ։
Անհասկանալի է նաև, թե ում թույլտվությամբ և ինչ իրավական հիմքով է փակվել Այգեձոր փողոցի միակ հետիոտնային ճանապարհը՝ սահմանափակելով բնակիչների ազատ տեղաշարժը։
Նախաքննությամբ անհրաժեշտ է պարզել նաև սեյսմիկ կայունության վերաբերյալ եզրակացությունների օրինականությունը, ինչպես նաև շինարարության տարածքից դեպի Այգեձոր փողոց նախատեսված ավտոճանապարհի տրամադրման թույլտվության իրավաչափությունը և պատճառված վնասների չափը։
Մասնավորապես անհրաժեշտ է պարզել դպրոցների դասերի սկսման և ավարտման ժամերին ճանապարհների փաստացի ծանրաբեռնվածությունը և համապատասխան մասնագետների կողմից տրված եզրակացությունների համապատասխանությունը իրականությանը։
Մեր կարծիքով՝ շինարարական աշխատանքների համար տրամադրված սեյսմիկ կայունության և ճանապարհների ծանրաբեռնվածության վերաբերյալ եզրակացությունները կարող են կեղծ լինել, քանի որ շինարարական աշխատանքների արդյունքում հարակից շենքերը ենթարկվել են զգալի ցնցումների և վնասների, իսկ Այգեձոր փողոցը առանց լրացուցիչ ճանապարհի բացման արդեն իսկ ծանրաբեռնված է։
Նշված ապօրինությունների վերաբերյալ մեր կողմից թե՛ ՀՀ գլխավոր դատախազությանը, թե՛ նախաքննական մարմիններին ներկայացվել են բազմաթիվ ապացույցներ։ Սակայն նախաքննական մարմինների անգործությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նախաձեռնված թիվ 62307924 և թիվ 14116225 քրեական վարույթների շրջանակներում մեզ կողմից ներկայացված ապացույցները պատշաճ չեն ուսումնասիրվել։ Չի բացառվում նաև, որ քրեական վարույթները միացնելուց հետո դրանք միտումնավոր անջատվել են՝ քաղաքապետարանի գործողություններին վերաբերող ապացույցները կցելով՝ «Ռենշին» ՍՊԸ-ի վերաբերյալ վարույթին և հակառակը։
Ուստի միջնորդում եմ նշված վարույթները միացնել՝ մեկ վարույթի շրջանակներում համակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննություն իրականացնելու նպատակով։
Քրեական գործը վերաբերում է պաշտոնեական հանցագործություններին և, ըստ քննչական ենթակայության, պետք է քննվի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, այլ ոչ թե ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում։
Մինչ օրս իմ դիմումների և միջնորդությունների հիման վրա փորձաքննություններ չեն նշանակվել, որևէ գործողություն չի ձեռնարկվել ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու ուղղությամբ և չեն պարզվել մեր շենքերին պատճառված վնասների չափերն ու ծավալները։
Ասացեք խնդրեմ, թե նման աշխատելավոճով վարույթի հանրային մասնակիցները, ինչով եք տարբերվում նախկիններից։ Փողատեր կամ պաշտոնյա հանցագործները չեն պատժվել նախկինում և չեն պատժվում ներկայումս։ Սա է՝ Ձեր խոստացած ներկան և այսպիսին է լինելու՝խոստացվող ապագան։
Հավանաբար իրավապահ մարմինների ապօրինություններն ու անգործությունը ստիպելու է մեզ, որ գրավոր դիմելուց բացի, մեր խախտված իրավունքների պաշտպանությունը վերրաբերյալ ներկայացված պահանջները բարցրաձայնենք փողոցում՝համապատասխան կառույցների դիմաց։
Հարգարժան՛ պարոն Փաշինյան,
Կարծում եմ, որ նման ծավալի ապօրինությունները վկայում են համակարգային կոռուպցիայի առկայության մասին, որի նկատմամբ համապատասխան արձագանք չի ցուցաբերվել ՀՀ գլխավոր դատախազի կողմից։ Ստացվում է, որ նրան և ՀՀ քննչական կոմիտե իզուր ենք դիմել ։
Վերջիններս, ի պաշտոնե պարտավոր լինելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու, ոչինչ չեն արել և ողջամիտ ժամկետներում նախաքննություն չի կատարվել, բայց մշտապես ձևացնում են, թե ծանրաբեռնված աշխատում են։Հետաքրքիր է, թե նրանք ինչպես և ում շահերի պաշտպանությամբ են զբաղված, եթե հարյուրավոր քաղաքացիներ դժգոհ են և չեն տեսնում նրանց քրտնաջան աշխատանքի արդյունքը։ Կարծում եմ, որ այս իրավիճակը պայմանավորված է այլ սուբյեկիվ պատճառներով, որն այնքան էլ անգուշակ չէ։
Հաշվի առնելով՝ Ձեր հաստատական դիրքորոշումը նման բացասական երևույթների նկատմամբ՝ ինձ լիազորած մեր և հարակից շենքերի բնակիչների ու նրանց ընտանիքի անդամների անունից խնդրում եմ դիմումը վերցնել հսկողության տակ և հանձնարարել.
համապատասխան կատարել նախաքննություն,
հանրային մասնակիցներին և այդպի անձանց հեռացնել քրեական վարույթներից,
ապօրինությունները կանխելու ուղղությամբ,
որքանով է հ.ՇԹ3/7681-25 շինթույտվություն-նախագծըհամաատասխանում ՀՀ գործող շինարարականնորմերին և նորմատիվներին: Ով և ինչ հիմքով է փոխել շինարարական նորմերը մինչև նշված թույլտվության տրամադրելը և այն օրինական է կատարվել, թե ոչ։ Եթեշինթույտվություն-նախագծը ՀՀ գործող շինարարականնորմերին և նորմատիվներին չեն համապատասխանում՝ ապա ինչում է կայանումանհամապատասխանելիութոյւնը և ում կողմից, ինչխախատումներ են թույլ տրվել,
վերաբերյալ ինչպես, ում կողմից և ինչ իրավական հիմքերով են փոխվել քաղաքաշինական նորմերը։
միջնորդությունների քննարկման պատասխանները,
պատսխան իմ դիմումների, քաղաքապետարանիցհայտնել են, որ շուրջ 6 անգամ վարչականպատասխանատվության ենթարկելու վերաբերյալկազմել են արձանագրություններ: Հայտնել այդ արձանագրությունների հետագա ընթացքի մասին և տրամադրել դրանց վերաբերյալ կազմված վերջնական ակտերի պաըճենները,
դրանց հետագա ընթացքի վերաբերյալ կազմվածփաստաթղթերի պատճեները, որոնք 11.07.2025թ.-ի հ.07/90494 գրությամբ ինձ չեն տրամադրվել՝ նյութերի այլանձանց վերաբերելու պատճառաբանությամբ:
պատճառված վնասների ծավալը և նյութական վնասի չափը,
տուժող,
ճանաչել սուժող,
աշխատակիցների գործողություններին,
Հուսով եմ, որ Դուք կկանխեք տարիներ շարունակ իրականացվող ապօրինությունները և կապահովեք, որ բոլոր մեղավոր անձինք՝ օրենքով սահմանված կարգովենթարկվեն պատասխանատվության։
Կից ներկայացնում եմ՝ Այգեձոր փողոցի շենքերի և Բաղրամյան 59-Գ շենքի հարակից տարածքի հիմքերի փորման վերաբերյալ տեսաձայնագրություններն ու լուսանկարները։
Հարգանքով՝
Լիազորված անձ՝
Մարիաննա Զարգարյան

