Իրանական պատերազմի ավարտը սարերի հետեւում չէ

Վերլուծություն

Ի­հար­կե, ներ­հա­յաս­տան­յան ներ­կա մթնո­լոր­տը դեռ, այ­սինքն մինչ ընտ­րութ­յուն­նե­րը, կա­րող է ա­մե­նա­տար­բեր տրանս­ֆոր­մա­ցիա­նե­րի են­թարկ­վել, կապ­ված այն զար­գա­ցում­նե­րի հետ, ո­րոնք ըն­թա­նում են ի­րա­նա­կան պա­տե­րազ­մում (Տես նաեւ https://iravunk.com/?p=337777&l=am): Եվ այս­տեղ, թեեւ դեռ հար­ցա­կան­նե­րը շատ են, Թ­րամփն էլ խոս­տա­նում է էլ ա­վե­լի սրել լար­վա­ծութ­յու­նը, բայց նաեւ հաս­կա­նա­լի է, որ այս տեմ­պը եր­կար դժվար թե պահ­պան­վի:

Այս­պես, թեեւ ո­րոշ աղբ­յուր­ներ սպա­սում էին, որ նա­խօ­րեին Դո­նալդ Թ­րամ­փը ա­մե­րի­կա­ցի­նե­րին ուղղ­ված ու­ղեր­ձում կհայ­տա­րա­րի «վերջ­նա­կան հաղ­թա­նա­կի» եւ «տուն վե­րա­դառ­նա­լու» մա­սին, բայց ե­ղավ հա­կա­ռա­կը: ԱՄՆ նա­խա­գահն Ի­րա­նի հետ պա­տե­րազ­մի վե­րա­բեր­յալ այդ «եր­կար սպաս­ված» ե­լույ­թում նույն ստան­դարտ ինք­նա­գո­վես­տի հե­ղե­ղի ո­ճի մեջ էր` «մենք ան­կա­սե­լի ենք», «նրանց նա­վա­տոր­մը ան­հե­տա­ցել է», Ի­րա­նը ոչն­չաց­ված է, կա­րող է պա­տաս­խա­նել միայն «պնեւմա­տիկ ատր­ճա­նակ­ից կրա­կե­լով» եւ այդ­պես շա­րու­նակ: Բայց այն, որ այդ «պնեւմա­տիկ ա­տր­ճա­նա­կից» հե­տո Ի­րա­նը այն­պի­սի հար­ված հասց­րեց Թել Ա­վի­վին, որ ե­րե­ւի ան­գամ Նեթան­յա­հուն մտքում մի լավ հայ­հո­յեց Թ­րամ­փին այդ սադ­րիչ մտքե­րի հա­մար: Արդյ­ուն­քը գնա­հա­տում էր` ԱՄՆ նա­խա­գա­հը նո­րից ստում է, հաշ­վի առ­նե­լով, որ միայն նրա ե­լույ­թի ժա­մա­նակ ա­մե­րիկ­յան ա­ռանց­քա­յին S&P 500 ֆյու­չերս­նե­րը կորց­րին 550 մի­լիարդ դո­լա­րի շու­կա­յա­կան կա­պի­տա­լի­զա­ցիա: Ըն­դա­մե­նը 25 րո­պեում, այ­սինքն` Նե­թան­յա­հու­ից զատ, ֆի­նան­սա­կան այդ կո­րուստ­նե­րը կրող­նե­րը եւս ե­րե­ւի ար­դեն ոչ միայն մտքնե­րում մի լավ նախ­շե­ցին Թ­րամփին։

Ի­րա­կա­նում այդ ե­լույ­թի տակ բո­լո­րո­վին հա­կա­ռա­կը կա­րե­լի էր տես­նել, քան «ար­դեն հաղ­թել են» պնդու­մը` հու­սա­հատ փոր­ձը, ելք գտնել այն ռազ­մա­վա­րա­կան թա­կար­դից, ո­րի մեջ Թ­րամփն ինքն ի­րեն մտցրեց: Այս­պես, նրա սպառ­նա­լիք­նե­րի հոս­քը, ի վեր­ջո, հա­սավ բա­ցա­հայտ շան­տա­ժի՝ լիա­կա­տար ոչն­չաց­նել քա­ղա­քա­ցիա­կան են­թա­կա­ռուց­վածք­ներ: «Մենք նրանց չա­փա­զանց ու­ժեղ կհար­վա­ծենք հա­ջորդ 2-3 շա­բաթ­վա ըն­թաց­քում: Մենք նրանց կվե­րա­դարձ­նենք քա­րե դար, որ­տեղ նրանք պետք է լի­նեն: Ե­թե ​​գոր­ծարք չլի­նի, մենք շատ կոշտ կհար­վա­ծենք, եւ, հա­վա­նա­բար, միա­ժա­մա­նակ, նրանց բո­լոր է­լեկտ­րա­կա­յան­նե­րին»:

Ի­րա­կա­նում դա նշա­նա­կում է հե­տեւ­յա­լը: Նախ, Թ­րամ­փի հռչա­կած բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, ըստ էութ­յան, ոչ մի շարժ չու­նի, այ­լա­պես սպառ­նա­լու փո­խա­րեն նա ի­րան­ցի­նե­րին «լավ տղա­ներ» կան­վա­ներ:

Երկ­րոր­դը. ՆԱՏՕ-ին պա­տե­րազ­մի մեջ քա­շել այդ­պես էլ չի հա­ջող­վում. այ­լա­պես նո­րից հայ­տա­րա­րել, թե այն երկր­նե­րը, ո­րոնք կա­րիք ու­նեն Հոր­մու­զի նե­ղու­ցից նավ­թի, պետք է «գնան եւ պար­զա­պես վերց­նեն այն» եւ «պաշտ­պա­նեն այն ի­րենց հա­մար», զա­վեշ­տի կվե­րած­վի։ Ա­ռա­վել եւս, որ Վա­շինգ­տոնն ան­ցավ ու­ղիղ սպառ­նա­լիք­նե­րի, թե հենց պա­տե­րազ­մը վեր­ջաց­նենք, վե­րա­նա­յե­լու ենք ՆԱՏՕ­–ին մեր ան­դա­մակ­ցութ­յու­նը: Գու­մա­րած, դա նաեւ ուղ­ղա­կի խոս­տո­վա­նութ­յուն է, որ ԱՄՆ-ն եւ նրա «ան­կա­սե­լի բա­նա­կը» ան­կա­րող են ինք­նու­րույն բա­ցել նե­ղու­ցը։ Այս­տե­ղից էլ` շան­տաժ` հար­վա­ծել Ի­րանի քա­ղա­քա­ցիա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րին, բո­լոր է­լեկտ­րա­կա­յան­նե­րը ոչն­չաց­նել: Սա­կայն սա ա­մե­նե­ւին էլ ռազ­մա­կան հան­ճա­րե­ղութ­յան նշան չէ, այլ ան­զո­րութ­յան եւս մեկ վկա­յութ­յուն: Բայց ար­դեն պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծութ­յան տար­րե­րով հա­մալր­ված, ո­րը հաս­տա­տում են նաեւ ա­մե­րիկ­յան սե­նա­տոր­նե­րը։

Այս ֆո­նին նաեւ «տա­րօ­րի­նակ» է դառ­նում նավ­թի մա­սին պնդու­մը, որ ԱՄՆ-ն «դի­տա­վոր­յալ չի թի­րա­խա­վո­րում ի­րա­նա­կան նավ­թը՝ նրանց գո­յատ­եւե­լու հնա­րա­վո­րութ­յուն տա­լու հա­մար». ե­թե սպառ­նում ես ա­մեն բան ոչն­չաց­նե­լով, եր­կի­րը «քա­րե դար» մղել, ա­պա ի՞նչ նավթ։ Ա­վե­լի շուտ նման է, որ Վա­շինգ­տո­նը սար­սա­փում է Ի­րա­նի նավ­թա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րին (օ­րի­նակ՝ Խարգ կղզուն) հար­վա­ծե­լուց, քա­նի որ հաս­կա­նում է` պա­տաս­խան հար­վա­ծը կայ­րի Սաուդ­յան Ա­րա­բիա­յի, ԱՄԷ-ի եւ Քա­թա­րի նավ­թա­յին տեր­մի­նալ­նե­րը: Իսկ դա կհան­գեց­նի հա­մաշ­խար­հա­յին տնտե­սութ­յան ան­նա­խա­դեպ փլուզ­ման եւ ԱՄՆ-ում բեն­զի­նի 10 դո­լա­րից ա­վել գնի։ Ու ե­թե հի­մա ԱՄՆ-ում իր դեմ փո­ղոց է դուրս գա­լիս 10 մի­լիոն մարդ, այդ ժա­մա­նակ թի­վը կդառ­նա 20 մի­լիոն:

Ու այս բո­լոր սպառ­նա­լիք­նե­րից հե­տո Թ­րամ­փը խոս­տա­նում է «ա­րագ ա­վար­տել աշ­խա­տան­քը»։ Իսկ դա, հաշ­վի առ­նե­լով նրա այս ամ­բողջ «ինք­նա­խոս­տո­վա­նութ­յու­նը», մեկ բան է նշա­նա­կում` ԱՄՆ-ն հու­սա­հա­տո­րեն փնտրում է դի­վա­նա­գի­տա­կան ​​ելք այս պա­տե­րազ­մից՝ քո­ղար­կե­լով ել­քի ո­րո­նում­նե­րը ամ­բար­տա­վան վերջ­նագ­րե­րով։

­Կարճ ա­սած, Թ­րամ­փի ե­լույթն իր վրա վստահ հա­մաշ­խար­հա­յին ա­ռաջ­նոր­դի ե­լույթ չէր։ Դա նման է կո­ղոպ­տի­չի գոռ­գո­ռոց­նե­րի, ով, հաս­կա­նա­լով, որ բախ­վել է մի ու­ժի, ո­րին չի կա­րող կոտ­րել, սպառ­նում է այ­րել ամ­բողջ թա­ղա­մա­սը, ե­թե ի­րեն թույլ չտան հան­գիստ հե­ռա­նալ, Թ­րամ­փի դեպ­քում` փրկել դեմ­քը։ Այ­լա­պես հե­ռա­նա­լով, նա ստիպ­ված կլի­նի գնալ ու­ղիղ բանտ: Չէ, ի­րա­նա­կան չէ, ա­մե­րիկ­յան սո­վո­րա­կան բանտ:

Ամ­բողջ հարցն այն է, թե Ի­րա­նը կթող­նի՞, որ Թ­րամ­փը գո­նե մա­սամբ «դեմ­քը փրկի»: Կա­րող է եւ թող­նել, ե­թե մի շարք ա­ռանց­քա­յին պա­հանջ­ներ բա­վա­րար­վեն. ի վեր­ջո, այս պա­տե­րազ­մը Ի­րա­նի վրա ի­րոք շատ ծանր է նստում, ինչ­քան էլ որ շա­հե­կան դիր­քեր ու­նի: Կ­կա­տա­րի՞ Թ­րամփն այդ պայ­ման­նե­րը. ե­թե ոչ, պետք է կա՛մ ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա սկսի, կամ պա­տե­րազմն այսկերպ շա­րու­նա­կի, ո­րի հա­մար ար­դեն փող չու­նի, զենք–­զի­նամ­թեր­քի խնդիր կա, հա­մա­կող­մա­նի ճնշումն ա­վե­լա­նում է եւ այլն: Կարճ ա­սած, ո­րո­շում կա­յաց­նե­լու ժա­մա­նակն է, էլ «ան­համ բլե­ֆը», թե լավ, Թեհ­րա­նին է­լի մի 5–10 օր եմ տա­լիս, չի աշ­խա­տում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում