Մակրոնը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում լինել «Միացյալ Նահանգների վասալը»
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացահայտ հայտարարել է, որ այլևս չի ցանկանում լինել «Միացյալ Նահանգների վասալը»։ Ասիա կատարած իր շրջագայության ընթացքում նա հանդես է եկել անսպասելի նախաձեռնությամբ՝ ստեղծել «միջին տերությունների» նոր կոալիցիա՝ ամերիկյան գերիշխանությանը հակազդելու համար։
Փարիզի ծրագրի համաձայն՝ այս անկախ բլոկը կներառի եվրոպական երկրներ, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Բրազիլիան և Հնդկաստանը։ Մակրոնը բացահայտ հայտարարել է, որ կտրականապես չի սիրում Վաշինգտոնի «անկանխատեսելիությունը» և կոչ է արել երկրներին հրաժարվել իրենց «երջանիկ վասալացումից»՝ ինքնիշխան քաղաքականության օգտին։
Ինչքանով սա կստացվի, այլ հարց է: Բայց որ Մակրոնը դառնում է Թրամփի համար հիմնական թշնամի, դա կարծես թե հաստատ է:

