ՇՏԱՊ.ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանը զգուշացնում է՝ չզբաղվել քաղաքական առեւտրով

ԴՕԿ Կուսակցության շտաբի պետ,հայտնի իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նախընտրական շրջանի նախաշեմին Հայաստանում սկսվել է բացահայտ, լկտի և համակարգային քաղաքական առևտուր։ Ընտրողը կրկին վերածվել է ապրանքի, իսկ քաղաքական գործընթացը՝ կեղտոտ շուկայի։ Համացանցում արդեն իսկ շրջանառվող ձայնագրությունները ապացուցում են՝ ընտրող գնելու և վաճառելու հանցավոր մեխանիզմը գործում է ամբողջ հզորությամբ։
ԴՕԿ կուսակցությունը պահանջում է՝ իրավասու բոլոր մարմինները անմիջապես դուրս գան թմբիրից,
հայտնաբերեն և բացահայտեն բոլոր քաղաքական խազացողներին,
նրանց հանեն հանրային դաշտ,
և առանց որևէ բացառության գցեն օրենքի ամբողջ ծանրության տակ՝
և՛ տվողին, և՛ վերցնողին։
Երեսուն տարի այս երկիրը կերակրվել է նույն կեղտով՝
ընտրությունները դարձնելով առքուվաճառքի առարկա։
Սա պետք է ավարտվի։ Անվերադարձ։
ԴՕԿ կուսակցությունը հայտարարում է՝
ընտրություններից հետո օրենքի դիկտատուրայի ուժով ջախջախվելու է փողոցային, ընտրովի և կեղծ արդարադատությունը։
Եվ մենք ենք լինելու այդ գործընթացի առաջին, ամենակոշտ և անզիջում իրականացնողը։
Պաշտոնապես հայտարարում եմ՝
վերջին ամիսներին կտրականապես մերժել եմ հերթ կանգնած բոլոր փողատերերի «նվիրատվությունները», որոնք իրականում եղել են պատվերներ։
Մենք քաղաքականություն չենք մտել բիզնես անելու համար։
Մենք չենք վաճառվում։
Մենք չենք գնում ընտրողին։

Ընտրողը թող որոշի՝ վաճառվի մի քանի կոպեկի դիմաց և շարունակի ապրել
մելուկների, զոռբաների և դավաճանների Հայաստանում,
թե կանգնի ուղիղ, կատարի իր ընտրությունը և ապրի
արժանապատիվ երկրում,
որտեղ իշխանությունը կախված չէ փողից, օլիգարխից և հանցավոր համակարգերից։
Հիշեք պարզ ճշմարտությունը՝
«Փող տվողն է պատվիրում երաժշտությունը»։
Այս պահին տարբեր քաղաքական խմբավորումների և փողի վրա ապրող տարրերի կողմից սկսվել է ընտրողների որս։
Պահանջում ենք գործող իշխանությունից՝
անհապաղ, առանց բացառության, հայտնաբերել և մեկուսացնել բոլոր այդ անձանց՝ մինչև ընտրությունների ավարտը։
Եթե դա չարվի, կամ արվի ընտրովի՝
ապա վստահ եղեք՝
Վարդան Ղուկասյանը դա անելու է հրապարակային և իր բնորոշ կոշտ բառապաշարով։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն ԴՕԿ կուսակցության անվան տակ
զբաղվել քաղաքական առևտրով՝
գումար վերցնել կամ բաժանել,հայտնում եմ նաև Վարդան Ղուկասյանի անունից 
կբացահայտվեն, կպիտակավորվեն յոթը պորտով և կհանվեն հանրության առաջ՝ առանց խնայելու։
Վարդան Ղուկասյանը ստանձնել է պարտավորություն՝
կառուցելու Արևային Հայաստան,
որտեղ օրենքը լինելու է ոչ թե ձևականություն, այլ՝ ուժ։
Վերջնական խոսքը ընտրողինն է։
Բայց նաև ընտրողը պետք է հայտնաբերի թե
ովքեր են իր շուրջը՝
քառասուն արծաթով վաճառվողները և նոր Հուդաները։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում