Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ Փաշինյանին

Ներքաղաքական

Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու նշանակությունը կարծես ամբողջ խորությամբ չի հասկացվում: Փաշինյանն ինքը և իր փաստաբանները այդ ճանաչումը արդարացնում են նրանով, որ իրենից առաջ Պուտինն է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, գրել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Այս ասողները հույսը դնում են այն հանգամանքի վրա, որ քաղաքականությունից հեռու մարդիկ չեն հասկանում հակամարտությունների կարգավորման դիվանագիտության կարևորագույն սկզբունքները:

Ոչ միայն Պուտինը, այլ նաև ՌԴ նախկին նախագահ Ելցինը, ինչպես նաև ԱՄՆ նախագահներ Քլինթոնը, Բուշը և այլք, Ֆրանսիան, Իրանը, Չինաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և դրա մասին արել բազմաթիվ հայտարարություններ:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ քանի դեռ հակամարտության կողմերը (1994 թվականի մինչև1999-ը Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, իսկ 1999 թվականից` բանակցությունների ձևաչափից Լեռնային Ղարաբաղին դուրս դնելուց հետո` Հայաստանն ու Ադրբեջանը) Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ համաձայնության չէին եկել, աշխարհը շարունակում էր համարել, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ գոյություն ունի հակամարտություն, որը լուծված չէ, բայց պետք է լուծվի խաղաղ բանակցություններով` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու տակ: Ավելին, Մինսկի խմբի համանախագահների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից բանակցությունների սեղանին դրվում էին խաղաղ կարգավորման առաջարկներ, որոնց իրականացման դեպքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը անորոշ ժամանակով պիտի առկախվեր, իսկ Արցախը պիտի ստանար դե ֆակտո անկախություն` հաստատված խաղաղության պայմաններում:

Այս հնարավորությունը վերջնականապես փակեց Նիկոլ Փաշինյանը` 2022 թվականին ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Փաշինյանն իրականում ճիշտ է ասում, որ փակել է ղարաբաղյան շարժումը և նա արել է դա հենց 2022 թվականի իր որոշումով:

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումով` հակամարտությունը, որի հիմքում դրված էր անհամաձայնությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, ֆորմալ առումով ավարտվեց, որովհետև հակամարտության ճանաչված կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը եկան համաձայնության: Այդ պահից սկսած Արցախի Հանրապետությունը միջազգային իրավունքի տեսակետից դարձավ «ապօրինի անջատողական միավորում», որի ոչնչացման համար Ադրբեջանը ստացավ բոլոր իրավունքները: Ոչ ռուսները, որոնց խաղաղապահները, ի դեպ, չունեին անգամ կրակ բացելու մանդատ, ոչ որևէ այլ երկիր կամ միջազգային կազմակերպություն այլևս իրավունք չունեին խոչընդոտելու Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողությանը», ինչի մասին վկայեցին նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում տեղի ունեցած ամուլ քննարկումները:

Ադրբեջանը չէր կարող բաց թողնել ստեղծված հնարավորությունը. եթե հապաղեր, Արցախի Հանրապետության շարունակական գոյությունը նորից կլեգիտիմացվեր որպես իրողություն գետնի վրա: Այո, Արցախից հայերի ցեղասպանական տեղահանումն իրականացրեց Ադրբեջանը, բայց նման քայլի անպատժելիությունը և որևէ միջազգային հետևանքի բացակայությունն ապահովեց Նիկոլ Փաշինյանը:

Այսպիսով, Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին: Իսկ թե ինչու նա այդպես վարվեց, դա մեկ այլ հրապարակման առարկա է»,-գրել է Զուրաբյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում