Պենտագոնում պառակտում է. Պատերազմի նախարարը պահանջում է Գլխավոր շտաբի պետի հրաժարականը
ՄիջազգայինՊենտագոնում պառակտում է. Պատերազմի նախարարը պահանջում է Գլխավոր շտաբի պետի հրաժարականը Իրանի հետ պատերազմի պատճառով:
CBS News-ի տվյալներով՝ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը պահանջել է ԱՄՆ բանակի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջի անհապաղ հրաժարականը։
Նախկինում շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը ուղղակիորեն զգուշացրել էր Թրամփին Իրանի հետ պատերազմի աղետալի հետևանքների և երկարատև բնույթի մասին։
Թրամփն այս նախազգուշացումները անվանել է «կեղծ լուրեր», սակայն պատերազմի ձգձգումը հակառակն է ապացուցում, եւ հիմա ամերիկացի գեներալների միջև սուր տարաձայնություններ են առաջացել։
Ի դեպ, ամերիկյան բարձր գեներալիտետը միջինից ցածր զինվորական մակարդակ ունեցող Փիթ Հեգսեթին համարում են բանակից եւ պատերազմից ոչինչ չհասկացող դուրսպրծուկ, ով նախարար է դարձել կուլիսային ինչ-ինչ դրդապատճառներով: Նաեւ, որ այդ կարգի նախարարը կարող է միայն ոչնչացման տանել ԱՄՆ ռազմական մեքենան, որի ապացույցն են համարում իրանական պատերազմը, որի մեջ ԱՄՆ-ն մտավ լիովին անպատրաստ վիճակում, ընդամենը ենթադրելով, որ մի քանի օրից կհաղթի: Դա չեղավ, եւ ներկա վիճակը միայն սրում է Պենտագոնում ներքին պառակտումները: Գեներալիտետը սլաքներն ուղղում է Հեգսեթին եւ միանգամայն տեղի: Փիթ Հեգսեթն էլ փորձում է ազատվել առավել անցանկալի գեներալներից, որոնց էլ հետո կդարձնեն պարտության պատասխանատու:

