Գալով իշխանության` Կարապետյանը մեկնարկելու է ոչ թե զրոյական, այլ նիկոլական կետից

Ներքաղաքական

Գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի համակարգող եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, իր հարցազրույցներից մեկում մասնավորապես նշել է. «Մեզ այս տարածաշրջանում անհրաժեշտ է հավասարակշռություն, եւ Թրամփի TRIPP նախագիծը հենց այդ հավասարակշռությունն է, որը կարող է մեր տարածաշրջանի համար երկարաժամկետ խաղաղություն բերել»: Հատկապես Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին՝ թե որքանով է ասվածի հետ համակարծիք վերոնշյալ քաղաքական ուժին միացած սահմանադրագետ ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԸ, «Իրավունք»-ը հետաքրքրվեց նրանից:

— Իրանում կատարվելիքն այսօր, անգամ իշխանության խոսույթում է բերել այն բառամթերքը, որ՝ այո, ընդհանրապես TRIPP-ի հետագա գոյատեւման եւ իրականացման խնդիրն այս պահի դրությամբ հարցականի տակ է: Բայց մեր քաղաքական ուժն ունի արտաքին հարաբերությունների զարգացման հստակ տեսլական, եւ մենք, ինչպես պարոն Կարապետյանը հայտարարել է, չենք գալու մեկնարկենք զրոյական կետից, որովհետեւ տեսել ենք զրոյական կետից մեկնարկի ծանրագույն հետեւանքները բոլորիս համար, որոնք եղել են ողբերգական, որն այս իշխանությունն իրեն թույլ տվեց: Մենք ունեցանք պատմական այնպիսի ողբերգական իրավիճակ, որ իրենց զրոյական կետի արդյունքում կորցրինք Արցախը, հազարավոր կյանքեր, եւ այս պահի դրությամբ, անգամ , իրենց կողմից բաժանվող քարտեզի տրամաբանության պայմաններում դեռ ադրբեջանական զինված ուժերի ներկայություն կա ՀՀ ինքնիշխան տարածքում:

Մենք անգամ TRIPP-ի զարգացման տեսլականն ունենք, բայց այդ ամենը պայմանավորված է լինելու նախ գալով իշխանության եւ հասկանալով հողի վրա՝ ինչ ուենք: Այսինքն՝ գույքագրելով իրողությունները, որովհետեւ նախ մենք չգիտենք՝ արդյոք փակ դռների հետեւում լրացուցիչ պարտավորվածություններ ու պայմանավորվածություններ առկա չեն: Եվ երկրորդ՝ մենք կաշկանդված ենք լինելու աշխարհաքաղաքական զարգացումներով, ինչպիսին այսօր, օրինակ, իրանյան պատերազմական իրավիճակն է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում