«Բարսելոնայի» հետ հնարավոր գործարքն իսկապես քննարկվել է. Բարբոսան` Սպերցյանի մասին
Սպորտ
Հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլու Բարբոսան պարզաբանել է, թե ինչու ժամանակին Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը ռուսական «Կրասնոդարից» պորտուգալական «Պորտու» չկայացավ։
«Կարծում եմ՝ այն գումարը, որի դիմաց «Կրասնոդարը» պատրաստ էր վաճառել ֆուտբոլիստին, չափազանց մեծ էր «Պորտուի» համար։ Սակայն «Բարսելոնայի» հետ հնարավոր գործարքն իսկապես քննարկվել է, և շրջանառվող այդ լուրերը լիովին համապատասխանում են իրականությանը»,- պորտուգալացի գործակալի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

