Անփորձ «բոքոնիկը» երկու ոտքով է ընկնում թակարդը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիМОСКВА СЛЕЗАМ НЕ ВЕРИТ
Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը Պուտինից հեռանալու եւ նրա գիրկը վերադառնալու առումով «անառակ որդու» վերադարձի` Գինեսի գրքի բաժնում բացարձակ ռեկորդակիր է։
**
ՓՈ՞ՂՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ
(«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԱՅԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ )
Բանից պարզվում է` քաղաքական դաշտ ներխուժած կուբամետրերով փող ունեցող «ուժեղը» այնքան էլ ուժեղ չէ։
**
ԱՆՓՈՐՁ «ԲՈՔՈՆԻԿԸ» ԵՐԿՈՒ ՈՏՔՈՎ Է ԸՆԿՆՈՒՄ ԹԱԿԱՐԴԸ
(ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՀՐԵԱ ԳԵՆԵՐԱԼԻ ՀԵՏ ՏԱԼ-ԱՌՆԵԼՈՒ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԻՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ )
Ըստ հեքիաթասացների` «Գնդլիկ բոքոնիկն» էլ բոլորին խաբեց, փախավ, մինչեւ ռաստ եկավ աղվեսին, հետեւապես «Ուժեղ Հայաստանի» «գնդլիկ բոքոնիկի» վազքը մինչեւ ջհուդների մառանն է ։
**
ՀԵՐՔՈՒՄ
Կառավարությունից հայտնում են, որ այն լուրերը, ըստ որոնց, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլին շնորհավորել է նրա մասնագիտական տոնի` ապրիլի1-ի կապակցությամբ, չեն համապատասխանում իրականությանը։
**
ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՐԳԸ
( ԻՐ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ ՉԵՆ ԼԻՆԻ ԵՄ-Ի ՊԱՏՃԱՌՈՎ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Матушка земля,
Белая берёзонька,
Для меня святая русь,
Для других занозонька...
**
НАМЕК ЯСЕНЬ
Ըստ քաղտեխնոլոգների` Պուտինի` Նիկոլին գազի գնի վերաբերյալ արված ակնարկից հետո Հայաստանում, ամենայն հավանականությամբ, գազը կդառնա սեւ աղվես, ու հայերը իրենց «բաքսիները» կջեռուցեն եվրոպական էլիտար աթարով։
**
ԻՆՔՆԱԿՈՉԸ, ԿԱՄ ԱՆՆԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(«ՉԵՄ ԿԱՐՈՂ ՄՏԱԲԵՐԵԼ ԿԱՆԴԱԶԻՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ» ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Չեմ կարող մտաբերել այս անձնավորությանը ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ «Էրատո» ջոկատի հետ մտերիմ շփումների մեջ, ո՛չ էլ բունկերում:
**
ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԹՎԵՐ
(30 ՔՊ-ԱԿԱՆՆԵՐ ՆԻԿՈԼԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻ ՎՐԱ ԱՅԼ ԱՆՈՒՆՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ )
Մայր Աթոռից հայտնում են, որ Նիկոլի դեմ քվեարկած 30 ՔՊ-ականները այն խորհրդանշական 30 արծաթի հատուցումն էին, որի դիմաց Նիկոլը դուրս է եկել Հայ Առաքելական եկեղեցու դեմ:
**
ՆԻԿՈԼԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՆՆԱՅԻՑ ԲԱՑԻ` ՌՈՒՍՆԵՐԻՑ ԷԼ ԲԱԺԱՆՎԵԼ
(ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՊՈՒՏԻՆ-ՆԻԿՈԼ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ մարմնավաճառների հայկական ասոցացիայի` Թրամփի երթուղու պատճառով վերջը ռուսները Նիկոլին հանելու են Մեղրի-Ֆիզուլի տրաս:

