Իրանցիների կտրուկ հոսք դեպի Հայաստան չի արձանագրվել
Թեմա«Իրավունքի» հավաստի տեղեկություններով՝ Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված իրանցիների հոսք դեպի Հայաստան չի արձանագրվել։ Առկա տեղաշարժերը չեն գերազանցում սովորական ժամանակահատվածների մակարդակը, եւ որեւէ արտակարգ կամ կտրուկ աճ չի ֆիքսվել։
Պաշտոնական աղբյուրների եւ վիճակագրական տվյալների համադրությամբ եւս հաստատվում է, որ սահմանահատումների եւ այցելությունների թվերն էապես չեն փոխվել․ դրանք հիմնականում պահպանվել են նույն մակարդակում, ինչ եղել են մինչեւ ռազմական գործողությունների մեկնարկը:
Այսպիսով, թե՛ փաստական դիտարկումները, թե՛ վիճակագրությունը ցույց են տալիս, որ իրավիճակը չի հանգեցրել իրանցիների զանգվածային ներհոսքի Հայաստան։
Սեփ. լրատվություն

