Պուտինը ՌԴ գյուղապրանքներ արտահանողներին հասկացրեց, թե Նիկոլ ընտրելու դեպքում ինչ է սպասվում

Հրապարակախոսություն

Կրեմլում, ինչպես արդեն հայտնի է, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հավանաբար, վերջին հանդիպումը՝ եթե չասենք ընդհանրապես, ապա, համենայնդեպս, Հայաստանում հունիսին խորհրդարանական ընտրություններից առաջ:

Դիմելով Նիկոլին, Ռուսաստանի ղեկավարն ասել է. «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացները թափ են հավաքում, եւ շուտով ընտրություններ են։ Այս առնչությամբ ինչի՞ վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել։ Կցանկանայի անդրադառնալ մի քանի հանգամանքի։ Գլխավորը՝ որպեսզի այս ներքաղաքական գործընթացները, իսկ դրանք միշտ սրվում են ցանկացած նախընտրական արշավի ընթացքում, այդ սրացումը, վստահ եմ, որ Հայաստանում էլ նույնն է, ինչ Ռուսաստանում եւ աշխարհի մյուս երկրներում, որպեսզի որեւէ կերպ չվնասեն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ մեր հարաբերություններին։

Մենք Ձեզ հետ բազմիցս խոսել ենք այդ մասին. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առանձնահատուկ հարաբերություններ են, դրանք ձեւավորվել են ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում։ Մեզ միավորում են ընդհանուր պատմությունը եւ անցյալում համատեղ ջանքերով ընդհանուր խնդիրների լուծումը։ Մեզ միավորում է նաեւ քաղաքակրթական ընդհանրությունը։ Սա չափազանց կարեւոր է»։

Պուտինն այսպիսով կանխատեսում է, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացները, որոնք անխուսափելիորեն սրվելու են նախընտրական արշավի ընթացքում, վնասելու են Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններին: Նրա խոսքերի տողատակում նաեւ զգուշացում ու պահանջ կա՝ գլխավորը, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացները, դրանց առաջիկա սրացումը որեւէ կերպ չվնասեն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ մեր (երկու պետությունների միջեւ առկա) հարաբերություններին։

ՌԴ նախագահը Նիկոլին, ինչպես վատ աշակերտին, հիշեցրեց է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները որեւէ կերպ չվնասելու անհրաժեշտության մասին իրենց միջեւ նախկինում բազմիցս խոսակցություն եղել է (տողատակում հասկանալ, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, սակայն, դրանից համապատասխան հետեւություն չի կատարել, այլապես հիշեցման կարիքը չէր լինի):

Նկատենք, որ Նիկոլ հայադավը եւ իր ոհմակը (չարախումբը) անցած ժամանակաընթացքում իրենց մի շարք գործողություններով եւ հայտարարություններով քիչ բան չեն արել Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններին վնասելու համար, եւ հիմա այդ հարաբերություններն այնպիսին չեն, ինչպիսին կարող էին ու պետք է լինեին, բայց վատից վատն էլ կա, կա վատթարագույնը…

Ինչ վերաբերում է Պուտինի ասած քաղաքակրթական ընդհանրությանը (արժեհամակարգային ընդհանրությանը, քրիստոնեական հավատքին եւ ուղղափառ դավանանքին), որը միավորում է երկու պետություններին, ապա այդ ընդհանրությունը, ցավոք, արդեն անցյալ է, քանի որ Հայաստանի իշխանությունը զավթելուց հետո Նիկոլ հայադավը եւ իր ոհմակը նպատակային կերպով գործել են հենց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղած քաղաքակրթական ընդհանրության դեմ, արժեհամակարգի դեմ:

Գործել են` հովանավորելով եւ աջակցելով այլասերվածներին՝ ԼԳԲՏ-ներին, ինչպես նաեւ այլասերման քարոզը, երբեմն նույնիսկ հենց իրենք հանդես գալով այլասերման, պղծության քարոզչությամբ, ինչպես, օրինակ, հենց Նիկոլն ինքը՝ իր «Երկրի հակառակ կողմը» (կարդալ՝ «Բարոյականության հակառակ կողմը») պղծագրով, գործել են Հայաստանի Սահմանադրության խախտմամբ եւ հանցավոր կերպով թիրախավորելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ուժային կառույցները, ենիչերիներին, ուզուրպացված դատաիրավական համակարգն օգտագործելով բազմաթիվ հոգեւորականների դեմ: Այնպես որ, «սատանայապաշտ» Նիկոլի եւ իր նմանների ղեկավարած պետությունը չի կարող ունենալ եւ չունի քաղաքակրթական ընդհանրություն Ռուսաստանի հետ, քաղաքակրթական ընդհանրությունը մնացել է միայն հայ եւ ռուս ազգերի միջեւ:

Պուտինը հերթական անգամ փայլեց քաղաքականության, դիվանագիտության ասպարեզում իր տաղանդով: Ահա թե ինչ ասաց նա՝ շարունակելով Նիկոլին ուղղված իր խոսքը. «Ես Ձեզ մեկ անգամ առանձնազրույցի ժամանակ ասել եմ, կարող եմ ասել նաեւ հրապարակայնորեն. մեզ միշտ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից։ Եվ Դուք միշտ կարող եք դա  նկատի ունենալ»։

ՌԴ նախագահն այսպիսով հասկացրեց, որ Ռուսաստանը եւ ինքը Հայաստանի հանդեպ առաջնորդվելու են այն ամենով, ինչը բխում է հայ ժողովրդի շահերից, եւ ոչ թե Նիկոլի եւ իր ոհմակի շահերով, որոնք տարբեր ոլորտներում հակադրված են հայ ժողովրդի շահերին: Ինձ մնում է միայն ավելացնել, որ հայ ժողովրդի շահերից առաջնահերթորեն Նիկոլ հայադավի չքվելն է բխում:

«Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այն զարգանում է լավ տեմպերով,- շարունակելով Նիկոլին ուղղված իր խոսքը, ասել է Պուտինը,- Նախանցյալ տարում շրջանառությունը կազմել է 11 միլիարդ դոլար։ Իսկ նախորդ՝ 2025 թվականին՝ 6,4 միլիարդ։ Կցանկանայի ուշադրություն հրավիրել, որ, օրինակ, հարեւան երկրի՝ Ադրբեջանի հետ այդ ցուցանիշը պակաս է հինգ միլիարդից՝ 4,9։ Այնուամենայնիվ, դա ինչ-որ բան վկայում է»։

Այո, ինչ-որ բան վկայում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարած եւ վարող Ադրբեջանի՝ ՌԴ-ի հետ շրջանառության Հայաստանից էլ նվազ ցուցանիշի ոչ պատահական վկայակոչումը՝ 4,9 միլիարդ…

Իսկ ՌԴ նախագահի խոսքերի տողատակը հասկացա՞ք… Ասելու փոխարեն՝ «Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այն ձեր հակառուսական քաղաքականության հետեւանքով նվազում է արագ տեմպերով» (2024թ. 11 մլրդ դոլարի շրջանառությունը 2025թ. նվազել ու կազմել է ընդամենը 6,4 միլիարդ), Պուտինը ճիշտ նույն թվերը հակառակ ձեւակերպմամբ է ներկայացրել՝ «Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այն զարգանում է լավ տեմպերով», այսպիսով կարեւորը համարելով շրջանառության մոտ 2 անգամ նվազման ցուցանիշը Նիկոլին դեմ տալը եւ ողջ հայ ժողովրդին հասկացնելը, թե ինչ է կատարվել՝ շատ պարզ ասելով. «Այնուամենայնիվ, դա ինչ-որ բան վկայում է»։

Պուտինն այսպիսով հասկացրել է նաեւ, որ ՌԴ-ի նկատմամբ Նիկոլի եւ իր ոհմակի թշնամական քաղաքականության շարունակման, հատկապես առաջիկա ընտրություններով պայմանավորված ներքաղաղաքական գործընթացների սրացման արդյունքում Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունների վնասման դեպքում վերոնշյալ ցուցանիշն էլ ավելի կնվազի:

Պատահական չէ, որ ՌԴ նախագահը հատուկ առանձնացրել ու հիշատակել է. «Եվ այդ 6,5 միլիարդից 1,2 միլիարդ դոլարը գյուղատնտեսական արտադրանք է։ Դա բանջարեղեն է, միրգ, գինի, այսինքն՝ այն ամենը, ինչ արտահանում է Հայաստանը»:

Ասել կուզի՝ ՌԴ ապրանք արտահանող գյուղատնտեսներ, ընտրություններին լավ մտածեք, թե ում եք ընտրում, որովհետեւ իմ ղեկավարած երկիր ձեր բանջարեղենների, մրգերի, գինիների եւ այլնի արտահանման ցուցանիշներն էլ ավելի կարող են նվազել, քան 2024-ի համեմատ, 2025 թվականին են նվազել:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում