Այդ ֆիզիկական անձը չէր եկել եկեղեցական տոնը նշելու, եկել էր` սադրելու ու սկանդալ անելու. Ալավերդյան

Ներքաղաքական

Եկեղեցում Սուրբ պատարագի մասնակցող դպրոցական 18-ամյա պատանուն կալանավորել են 2 ամիս ժամկետով եւ դեռ հայտնի չէ՝ կալանքը կերկարաձգվի, թե՝ ոչ: Երեխային զրկում են դպրոցում սովորելու իր օրենքով սահմանված պարտադիր իրավունքից: Իսկ պատճառն այն է, որ պատարագի ընթացքում եկեղեցում է հայտնվել Նիկոլ Փաշինյանն իր թիկնազորով եւ հրմշտոց է սկսվել հենց եկեղեցու ներսում:

Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

— Նախ կցանկանամ ոգեւորել երեխային: Թող բացարձակապես սրտին մոտ չընդունի այդ երեւույթը՝ որպես իրողություն: Այդ տղան, դա թող ընդունի ճշմարտությունից, արդրությունից այնպիսի շեղում, որից նա պետք է ավելի շատ դաս քաղի, քան ճնշվի: Դա առաջին հերթին: Ես նաեւ ծնողներին եմ կոչ անում, դա ընդունել՝ որպես նորմալ մարդիկ ընկած աննորմալ վիճակի մեջ:

Նախ եկեք սկսենք այն բանից, թե ով է եկել, ուր է եկել, ում հետ է եկել եւ որն է եղել նպատակը: Իրողությունը եղել է հետեւյալը. Ծաղկազարդը Հայ Առաքելական եկեղեցական մեծ տոներից մեկն է եղել՝ կիրակի օրով: Եկեք հստակեցնենք, որ այդ օրը տվյալ ֆիզիկական անձը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին,- հեղինակ) եկել է եկեղեցի ուշացումով: Ի՞նչ է անում նորմալ ֆիզիկական անձը, երբ ուշացումով գնում է եկեղեցի՝ պատարագի կամ ժամերգության: Նա կանգնում է այն նույն տեղը, որտեղ, որ հասնում է ուշացած: Սակայն, մենք տվյալ դեպքում տեսնում ենք, որ դա պատրաստված միտումնավոր սադրանք էր:

Այդ դեպքը մենք պետք է դիտարկենք՝ որպես կազմակերպված սադրանք եւ ոչ թե՝ ինչո՞ւ է տղան անզուսպ եւ ինչո՞ւ կիրառվեց անհամաչափ ուժ՝ ուժայինների կողմից: Միշտ ասել եմ՝ ստուգեք այդ ուժայիններին՝ արդյոք նրանք նորմալ հոգեբանական վիճակում են, թե ինչ-որ դեղորայք ընդունած, քանի որ ես չեմ մոռանում որդեկորույս մայրերի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը եւ չեմ հավատում, որ դա եղել է սթափ վիճակում:

Ամեն դեպքում, պնդում եմ, որ այդ ֆիզիկական անձը չէր եկել եկեղեցական տոնը նշելու համար, նա եկել էր նպատակով՝ սադրելու, սկանդալ անելու, ինչն իրեն հաջողվել է: Ի դեպ, մինչ այդ դեպքն էլ իրեն հաջողվել է անել սկանդալներ, ինչպես  պլանավորում էր:

Այսպիսով, տղաները եւ այն երրորդ անձը, որը միջամտել էր արդարությունը պաշտպանելու նպատակով, նրանք արձագանքել են նախապես պլանավորված սադրանքին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում