«Մենք նրանց կվերադարձնենք քարե դար». Թրամփն ընդամենը խոստովանեց իր անզորությունն Իրանի հարցում
ՄիջազգայինԴոնալդ Թրամփը, դիմելով ԱՄՆ ժողովրդին, ներկայացրեց իր «երկար սպասված» ելույթը Իրանի հետ պատերազմի վերաբերյալ: Հիմնականում արդեն քանիցս լսված ինքնագովեստի հեղեղ էր` «մենք անկասելի ենք», «նրանց նավատորմը անհետացել է», Իրանը ոչնչացված է, կարող է պատասխանել միայն «պնեվմատիկ ատրճանակնից կրակելով» եւ այդպես շարունակ: Բայց այն, որ այդ «պնեվմատիկ ատիճանակից» հետո Իրանը վերջին օրերի համեմատ հսկայական թվով վրթիռներ արձակեց, Թրամփի այդ ողջ ելույթին տվեց մեկ գնահատում` նա նորից ստում է: Ամեն դեպքում, որ բոլորն են այդպես մտածում, եկավ հուշելու փաստը, որ S&P 500 ֆյուչերսները կորցրեցին 550 միլիարդ դոլարի շուկայական կապիտալիզացիա ընդամենը 25 րոպեում, մին Թրամփը դիմում էր ազգին` Իրանի հետ պատերազմի վերաբերյալ։
Իրականում այդ ելույթի տակ բոլորովին հակառակը կարելի էր տեսնել` հուսահատ փորձը՝ ելք գտնել այն ռազմավարական թակարդից, որի մեջ ԱՄՆ-ն ինքն է խրվել: Այսպես, Թրամփի սպառնալիքների հոսքը ի վերջո տարավ բացահայտ շանտաժի՝ սպառնալով քաղաքացիական ենթակառուցվածքների լիակատար ոչնչացում: «Մենք նրանց չափազանց ուժեղ կհարվածենք հաջորդ 2-3 շաբաթվա ընթացքում: Մենք նրանց կվերադարձնենք քարե դար, որտեղ նրանք պետք է լինեն: Եթե գործարք չլինի, մենք շատ կոշտ կհարվածենք, և, հավանաբար, միաժամանակ, նրանց բոլոր էլեկտրակայաններին»:
Իրականում դա նշանակում է հետեւյալը: Նախ, Թրամփի հռչակած բանակցային գործընթացը, ըստ էության, գոյություն չունի. այլապես սպառնալիքներն անիմաստ են:
Երկրորդը. ՆԱՏՕ-ին պատերազմի մեջ քաշել այդպես էլ չի հաջողվում. այլապես նորից հայտատարել, թե այն երկրները, որոնք կարիք ունեն Հորմուզի նեղուցից նավթի, պետք է «գնան և պարզապես վերցնեն այն» և «պաշտպանեն այն իրենց համար», զավեշտի կվերածվի։ Ընդ որում, սա նաեւ ուղղակի խոստովանություն է, որ ԱՄՆ-ն և նրա «անկասելի բանակը» անկարող են ինքնուրույն բացել նեղուցը։ Վաշինգտոնը աղաչում է մյուս երկրներին` կատարել իր կեղտոտ աշխատանքը իր փոխարեն, բայց հաջողություն չկա։
Այստեղից էլ` շանտաժ հարվածել Իրաի քաղաքացիական ենթակառուցվածքներին, բոլոր էլեկտրակայանները ոչնչացնել: Սակայն սա ամենեւին էլ ռազմական հանճարեղության նշան չէ, այլ անզորության եւս մեկ վկայություն, բայց արդեն պատերազմական հանցագործության տարրերով համալրված։ Չկարողանալով կոտրել ԻՀՊԿ-ի ռազմական ներուժը՝ ԱՄՆ-ն սպառնում է 90 միլիոն բնակչություն ունեցող երկիրը խավարի մեջ ընկղմել՝ փաստացի հայտարարելով քաղաքացիական բնակչության դեմ լիակատար ահաբեկչություն։
Այս ֆենին նաեւ «տարօրինակ» է դառնում նավթի մասին պնդումը, որ ԱՄՆ-ն «դիտավորյալ չի թիրախավորում իրանական նավթը՝ նրանց գոյատևելու հնարավորություն տալու համար». եթե սպառնում ես ամեն բան ոչնչացնելով, երկիրը «քարե դար» մղել, ապա ի՞նչ նավթ։ Ավելի շուտ նման է, որ Վաշինգտոնը սարսափում է Իրանի նավթային ենթակառուցվածքներին (օրինակ՝ Խարգ կղզուն) հարվածելուց, քանի որ հասկանում է` պատասխան հարվածը կայրի Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Քաթարի նավթային տերմինալները: Իսկ դա կհանգեցնի համաշխարհային տնտեսության աննախադեպ փլուզման և ԱՄՆ-ում բենզինի 10 դոլարից ավել գնի։ Ու հիմա, եթե ԱՄՆ-ում իր դեմ փողոց է դուրս գալիս 10 միլիոն մարդ, այդ ժամանակ թիվը կդառնա 20 միլիոն:
Այս ամենի հետո Թրամփը խոստանում է «արագ ավարտել աշխատանքը»։ Իսկ դա մեկ բան է նշանակում` ԱՄՆ-ն հուսահատորեն փնտրում է դիվանագիտական ելք այս պատերազմից՝ քողարկելով ելքի որոնումները ամբարտավան վերջնագրերով։ Բայց այս տեսանկյունից, Թրամփի ելույթն արդեն իր վրա վստահ համաշխարհային առաջնորդի ելույթ չէ։ Դա նման է կողոպտիչի աղմուկի, ով հասկանալով, որ բախվել է մի ուժի, որին չի կարող կոտրել, սպառնում է այրել ամբողջ թաղամասը, եթե իրեն թույլ չտան հանգիստ հեռանալ, Թրամփի դեպքում` փրկել դեմքը։ Այլապես հեռանալով, նա ստիպված կլինի գնալ ուղիղ բանկ: Չէ, իրանական չէ, ամերիկյան սովորական բանտ:

