Ինչո՞ւ է լռում Փաշինյանի «զոհ» դարձած արցախցի կինը

Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը որոշել էր շրջել Երևանում և Երևանի բնակիչների շրջանում տրամադրությունները շոշափել։ Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չէր ընթանում։ Մետրոյում Փաշինյանը ցույց տալով իր ձեռքին եղած քարտեզով կրծքանշանը, տղա երեխային ասաց․ «Եղբայր, կարելի՞ է մի հատ քեզ նվիրեմ սրանից»։ Երեխայի մայրը արձագանքեց. «Չէ, մենք Արցախից ենք, մենք ուրիշ քարտեզ ունենք»: «Բայց ձեր տղան այս քարտեզում է ապրելու. էդ հաշվի առեք: Մենք չենք թողնելու ձեր այդ գաղափարաբանությունը»,- նշեց Փաշինյանը, ինչին արձագանքեց արցախցի կինը. «Դուք չեք թողել արդեն, որ մենք մեր Արցախում ապրենք, բայց չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»:

Փաշինյանը հունից դուրս եկավ, սկսեց ձայնի բարձր տոնով խոսել, բղավել ու մատ թափ տալ. «Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում՝ Ղարաբաղում ապրեք: 2023-ին դուք էիք մեղադրում ինձ, որ ճանապարհը փակել եմ, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, հիմա եկել եք այստեղ և ասում եք՝ բա մենք ուզում էինք վերադառնայինք... Մենք ՀՀ քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, ինչի՞ չեք մնացել»:

Կինը ասաց Փաշինյանին, որ իր հետ այդպիսի բարձր ձայնով չխոսի:

«Կխոսեմ, մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել...»,- շարունակեց Փաշինյանը:

Պարզվեց, որ Փաշինյանի հաթաթաների զոհն էր դարձել արցախյան պատերազմի մասնակից Արմեն Մոսինյանի դուստրը՝ Արմինե Մոսինյանը։ Դեպքից անցել է շաբաթներ, սակայն Մոսինյաններից որեւէ մեկը այլեւս չի արձացանքում թեմային։

«Իրավունքը» փորձել է կապի դուրս գալ Արմինե Մոսինյանի հետ, սակայն նրան մոտ կանգնած արցախցիները նշեցին, որ ապարդյուն է, քանին որ Արմինեի ընտանիքում այդ միջադեպը բավական տհաճ խոսակցությունների առիթ է դարձել.«Խոսք ու զրույցի է վերածվել այդ միջադեպը ընտանիքում, Փաշինյանը կարողանում է մարդկանց տունը կռիվ գցել, դրանում նրան հասնող չկա»,-ասաց աղբյուրը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում