Օվերչուկը պարզապանել է, թե որն էր Պուտինի եւ Փաշինյանի այս վերջին հանդիպման իրական հիմքը
ՄիջազգայինՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մի շարք մտքեր եկան հիմնավորելու, թե որն էր Պուտինի եւ Փաշինյանի այս վերջին հանդիպման իրական հիմքը։
Հայաստանի ապաշրջափակումը կարևոր է ամբողջ Հարավային Կովկասի զարգացման համար. առանց Մեղրիի հատվածի այնտեղ խաղաղություն չի լինի, նշել է Օվերչուկը։ Ապա ընդգծել. «Մոսկվայի համար պարզ է, որ Հայաստանը պատրաստվում է միանալ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված դաշինքին։ Նման սցենարը լուրջ հետևանքներ կունենա»։
Իսկ ահա Օվերչուկի միտքը, որ` Ռուսաստանի բոլոր հարևանները, նույնիսկ ԵՄ-ում գտնվողները, հետաքրքրված են ռուսական երկաթուղիներով, բայց միայն Հայաստանը է կասկածի տակ դնում համագործակցությունը, հուշում է, որ ներկա պահին Նիկոլի հիմնական խնդիրը հայաստանյան երկաթուղային համակարգն ռուսական կառավարումից վերցնելով, այլ երկրի տալն է։ Ըստ այդմ. «Ռուսական և չինական բեռները նախընտրում են տարանցիկ անցնել Իրանով, քան ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հայկական տարածքով»,- հայտարարել է Օվերչուկը, ցույց տալով նիկոլյան այս քաղաքականության հետեւանքները։
Ավելին, թեեւ «Հայաստանը որոշել է զիջել իր տարանցիկ եկամուտների 74%-ը՝ համաձայնվելով «Թրամփի երթուղուն»», Սակայն այդ ուղղության «երկարաժամկետ հեռանկարները անորոշ են, քանի որ նախագիծը հիմնված է Կենտրոնական Ասիայից ապրանքների հոսքի վրա՝ ծանծաղող Կասպից ծովով»,- ընդգծել է Օվերչուկը։
Այն դեպքում, երբ եթե «Մեղրիի հատվածը կմնար լիովին հայկական սեփականություն, եթե Հայաստանը շարունակեր աշխատել Ռուսաստանի հետ եռակողմ խմբում»,- նշել է նա։
Իսկ ԱՄՆ-ին, ըստ Օվերչուկի, անհրաժեշտ է միջանցք Հայաստանի միջով՝ Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութեր արտահանելու և Իրանը վերահսկելու համար: Այսինքն, Նիկոլն այդ քայլով միանգամից Հայաստանը թշնամացնում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ` Իրանի հետ:

